«Սինխուա». Մեծ խաղ Հարավային Կովկասում - 21 Декабря 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 21 » «Սինխուա». Մեծ խաղ Հարավային Կովկասում
16:54
«Սինխուա». Մեծ խաղ Հարավային Կովկասում

Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Գաոչաո Յիի հոդվածը, որը տարածել է չինական Սինխուա գործակալությունը:

Թեեւ Մեծ խաղը սկսվել է վաղուց, սակայն շարունակվում է մինչեւ այսօր: Հայտնվել են նաեւ նոր խաղացողներ, նոր քայլերով:

Միեւնույնն է, թե ինչպես կանվանես այն`  աշխարհաքաղաքականություն, թե աշխարհառազմավարություն. գլխավոր հարցը մեկն է` մեծ տերությունների աշխարհագրական շահեր:

Եթե Կասպից ծովը համարենք բաժանարար գիծ` արեւմտյան թեւը նախորդ տասը տարիներին ավելի ակտիվ է եղել, քան արեւելյան մրցակիցը:

Բնական պաշարները, կապիտալը, տրասնպորտային միջանցքները, որոնք կապում են արտահանման միջազգային շուկաները Հարավային Կովկասում առկա հենց այն շահերն են, որոնք արեւելքում կապված են Կասպից ծովի նավթի եւ գազի, իսկ արեւմուտքում` Սեւ ծովի առեւտրային եւ ռազմական ուղիների հետ:

Մի կողմում նույն Ռուսական կայսրությունն է, մյուս կողմում Բրիտանական կայսրությանը փոխարինած ամերիկացիները, կամ ՆԱՏՕ-ն:

Սակայն 2008-ի ռուս-վրացական պատերազմից եւ ֆինանսական ճգնաժամից հետո Հարավային Կովկասում խաղաղություն է:

Հարավային Կովկասի երեք պետությունները նախորդ տարի փորձում էին ինքնուրույն խաղալ` օտար խաղում զինվոր լինելու փոխարեն: Այդ ուղղությամբ բոլորն էլ որոշակի հաջողություն են ունեցել:

Վրաստանը, որը դեռ հավակնում է Աբխազիային եւ Հարավային Օսիային աչքի ընկավ որպես Ռուսաստանի մուտքն ԱՀԿ փակող պետություն, նաեւ ՆԱՏՕ-ի անդամակցության հավակնորդ:

Ադրբեջանը նավթի եւ գազի արտահանման ոլորտում փորձում է հավասարակշռություն պահել հին ռուսական ուղղությամբ եւ նոր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղղության միջեը: Ադրբեջանը շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձեւերին եւ սպառնում է ուժով վերադարձնել Ղարաբաղը:

Հայաստանը միջազգայնացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը Կոսովոյի deja vu-ի միջոցով` զգուշացնելով, որ կճանաչի ինքնահռչակ հանրապետությունը: Հայաստանը նաեւ Թուրքիայից պահանջում է ներողություն եւ փոխհատուցում 20-րդ դարի սկզբին գործած ցեղասպանության դիմաց:

Հարավկովկասյան եռյակի նախկին ավագ եղբայր Ռուսաստանը փակուղային հարաբերություններ ունի Վրաստանի հետ եւ մանեւրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռություն պահելու համար:

Ակտիվ են նաեւ արտաքին խաղացողները: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այցելեցին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: Դրանից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում Վրաստանին հրավիրեց Հյուսիսատլանտյան դաշինք:



NEWS.am


Просмотров: 195 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: