Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 30 » Նալբանդյանն ասել է, որ ջավախքահայերի հակազդեցությունը վտանգավոր կլինի Վրաստանի համար. Wikileaks
20:34
Նալբանդյանն ասել է, որ ջավախքահայերի հակազդեցությունը վտանգավոր կլինի Վրաստանի համար. Wikileaks
Wikileaks–ի հրապարակած գաղտնի փաստաթղթերից մեկում ներկայացված է իրավիճակը Հայաստանում 2008 թ. օգոստոսին ՝ ռուս–վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում է novostink.ru–ն։Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի նամակում նշվում է, որ Հայաստանի իշխանություններին գնալով ավելի է սկսում անհանգստացնել Վրաստանի հետ կապեր հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերի նկատմամբ վրացականի կողմի անընկալունակությունը։Փենինգտոնի խոսքերով, առավել անքաղաքավարի էր հավանաբար այն, որ օգոստոսի 15–ին Վրաստանի արտգործնախարարը Հայաստանի տարածքով Վրաստան կատարած թռիչքի ընդմիջման ժամանակ հրաժարվել էր Երևանի օդակայանում մի քանի րոպեով հանդիպել ՀՀ ԱԳՆ առաջնորդի հետ։«Հայաստանի նախագահը քննադատությունների ենթարկվեց տեղի ԶԼՄ–ների կողմից այն բանի համար, որ նա «իբրև» չի կարողացել զանգել Վրաստանի նախագահին՝ ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Հայերը կարծում են, թե իրենց բարի մտադրություններին սառը ցնցուղով են պատասխանում»,– ասվում է նամակում։Փենինգտոնի տվյալներով՝ Հայաստանի նախագահը փորձել է նույն օրը զանգահարել Վրաստանի և Ռուսաստանի նախագահներին՝ միակողմանի դիրքորոշում ցուցաբերելուց խուսափելու համար։ Սակայն կարողացել է զանգահարել միայն Ռուսաստանի նախագահին։ Մի քանի անհաջող զանգերից հետո,Սարգսյանը նամակ է ուղարկել Սաակաշվիլիին, որում ցավակցություն է հայտնել վրացական կողմին։Փենինգտոնը նշում է, որ միևնույն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը Վրաստանի հասցեին բարյացկամ տոնով է արտահայտվում, թեկուզև եղել են առաջարկներ փոխել տոնը այն դեպքում, եթե Վրաստանը նույն ոճով շարունակի։«Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը փորձել է օգնել Վրաստանին՝ ընդունելով ավելի քան 4000 փախստական և առաջարկելով մարդասիրական միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Նա նշել է, որ Հայստանի համար լավ հարաբերություններ են պետք Վրաստանի հետ ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլև՝ տարածաշրջանի կայունության գործում նրա ավանդի համար։ Չնայած այդ ջանքերին, Սաակաշվիլին ավելի քան մեկ շաբաթ հրաժարվել է պատասխանել Հայաստանի նախագահի զանգերին, իսկ Վրաստանի վարչապետն արհամարհել է իր հայ գործընկերոջը։ Վրաստանի ԱԳՆ առաջնորդը հրաժարվել է օգոստոսի 15–ին մի քանի րոպեով հանդիպել Հայաստանի ԱԳՆ առաջնորդին»,– ՀՀ արտգործնախարարին վկայակոչում է Փենինգտոնը։«Մեզանից էլ ի՞նչ են նրանք ուզում։ Հայաստանը ձեռնպահ է մնում Վրաստանի հասցեին ուղղված ցանկացած բացասական արտահայտությունից, և նման հայտարարությունների դեպքում Ջավախքի հայերի հակազդեցությունը «շատ վտանգավոր կլինի Վրաստանի համար»։ Սա այն խաղաքարտը չէ, որը Հայաստանը պատրաստվում է խաղարկել Վրաստանի դեմ, այլ ուղղակի իրականությունն է»,– հայտարարել է Նալբանդյանը։ Այս մասին ասվում է նամակում։











Tert.am

Просмотров: 138 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: