Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 15
«Մենք մշտապես շփման մեջ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»: Այս մասին, թուրքական Bugun (Բուգյուն) պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «Ներկա պահին թռչում ենք Հայաստանի օդային տարածքով: Հայաստանի հետ հարաբերություններում խցանում է նկատվում: Որևէ հույս կա՞ գործընթացի առնչությամբ», Թուրքիայի նախագահը հայտարարել է.«Սա ասել եմ նաև խորհրդարանում` այսօրվա իրավիճակը ոչ մեկի շահերից չի բխում: Եթե խնդիրները լուծվեն ու կասկածները վերանան, շատ մեծ տնտեսական համագործակցություն կծնվի, և կարճ ժամանակամիջոցում պայթյուն տեղի կունենա Կովկասում: Իսկ այս ամենի բացակայությունը ոչ մեկի շահերից չի բխում։ Համարձակորեն շատ լավ սկիզբ է դրվել: Դա արվել է իմ նամակով»:Ընդգծելով, որ գործընթացը չի մահացել, Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Կովկասի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում: Այդ առնչությամբ որոշակի հրահանգներ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 869 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Չարժե քաղաքականացնել Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստան-Հայաստան գազամուղի մասնավորեցման խնդիրը, քանի որ դա զուտ տնտեսական հարց էNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի տնտեսական փորձագետ Գիա Խուխաշվիլին, մեկնաբանելով Ադրբեջանի Պետական նավթային ընկերության հայտարարությունը, ըստ որի իրենց ընկերությունը հավակնում է այդ գազամուղը վերցնել իր վերահսկողության տակ:

«Ես չեմ հասկանում հայկական կողմի մտահոգությունն այս կապակցությամբ, քանի որ տարանցիկ գազամուղերի շահագործումը կատարվում է միջազգային ստանդարտների համապատասխան եւ չեմ կարծում, որ ադրբեջանական ընկերության կողմից գազամուղի շահագործման դեպքում կարող են ինչ-որ համակարգային խնդիրներ ծագել գազը Հայաստան հասցնելու հարցում»,- ասել է փորձագետը:

Խոսելով գազամուղի մասնավորեցմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին, Խուխաշվիլին նկատել է, որ Մոսկվան վաղուց է հետաքրքրություն ցուցաբերում այս հարցում: «Սակայն հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանը, հնարավ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 445 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 15.11.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)