Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 25 » ՄՈՆԹԵՆ ԱՆՄԱՀ Է
13:54
ՄՈՆԹԵՆ ԱՆՄԱՀ Է

 

Այսօր կլրանար հերոս հայորդի,լեգենդար  զորավար ` Մոնթե Մելքոնյանի 53-րդ տարեդարձը:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի, նույն այս օրը` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում:Ավարտել էր Բերլիի համալսարանի հնագիտության ֆակուլտետը,տիրապետում էր  7 լեզուների:

1978 թվականին նա մեկնում է Լիբանան և իր մասնակցությունն է ունենում հայկական թաղամասերի պաշտպանությանը:Մոնթեն 1980 թվականին անդամակցում է ՀԱՀԳԲ-ին (ԱՍԱԼԱ),անցնում զինվորական պատրաստություն,մասնակցում զինված գործողությունների `Աթենքում,Հռոմում և այլուր:Կարճ ժամանակում նա դառնում է ՀԱՀԳԲ-ի գաղափարախոսը:Կազմակերպել  և նախապատրաստել է<<Վան>> գործողությունը: (1981 թվականի սեպտեմբերին,որի ժամանակ 4 հայորդիներ գրավել էին Փարիզի թուրքական դեսպանատունը):1985 թվականի նոյեմբերին Մոնթեն ձերբակալվում է Փարիզում `կեղծ անձնագրի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:Նրան դատապարտում են 6 տարվա ազատազրկման:1989 թվականին ազատվելով բանտից ,Մոնթեին վտարվում է Եմեն:Երկար դեգերումներից հետո Մոնթեն վերջապես մտնում է Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան հերոսամարտը:1991-ից սկսած տարբեր վայրերում,տարբեր ջոկատների հետ մասնակցում է հայկական սահմանների պաշպանությանը:1992 թվականից Մոնթեն նշանակվում է Մարտունու շրջանի զորահրամանատար:Հանձինս նրա անձնազոհության ,նվիրվածության ու զորավարի հմտության Մարտունու շրջանը կարճ ժամանակում դառնում է ամենաամուր ընկույզը ողջ արցախում: Արցախում նա ընտրում  էԱվո մականունը:Իր հայրենասիրության և հերոսության շնորհիվ նա նվաճում  է Արցախի բնակչության սերն ու հարգանքը: 1993  թվականի հունիսի 12-ին Մոնթեն  հինգ  զինակիցների հետ Մարզլու  գյուղի մոտ անակնկալ հանդիպում էն ադրբեջանական զրահամեքենայի: Սկսվում է փոխհրաձգություն ,որի ընթացքում գլխի մասում ստացած վնասվածքից Մոնթեն զոհվում է:

Հետմահու արժանացել է <<Արցախի հերոս>> և Հ.Հ. <<Ազգային հերոս>> կոչումների:

Սա էր հերոս հայորդու կյանքի պատմությունը: Կյանք ,որը նա նվիրաբերեց  համայն հայության իրավունքների, ցեղասպանության ճանաչման և պատմական հայաստանի սահմանների վերատիրման գործին: <<Հայրունի Պահանջատիրական Համախմբում>>-ը սիրով և մեծ կորստի ցավով միանում է բոլոր այն մարդկանց , որոնք այսօր պիտի լինեն Եռաբլուրում`այցելելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոս զորավարի շիրիմին:Հավերժ փառք քեզ `մանկան պես ազնիվ ու մաքուր,և միևնույն ժամանակ խստապահանջ զորավար:Քո անունը հավերժ է մեր սրտերում ու մեր մանկանց հուշերում:           

PAHANJATER.DO.am

Просмотров: 618 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: