Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 4 » ԼՂ հարցի լուծման լավագույն տարբերակը ազատագրված տարածքների բնակեցումն է. Սուրեն Աբրահամյան
17:55
ԼՂ հարցի լուծման լավագույն տարբերակը ազատագրված տարածքների բնակեցումն է. Սուրեն Աբրահամյան
Առաջիկա մեր անելիքը և թիվ մեկ խնդիրը ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:Անդրադառնալով ազատագրված տարածքները որպես փոխզիջում վերադարձնելու մասին խոսակցություններին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ Հայաստանն արդեն մի շարք զիջումներ արել է՝ մինչև այսօր չի ճանաչել Արցախի անկախությունը, բանակցում է նրա անունից:«Տարիների հեռվից նորից ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու գերխնդի՞ր եք դրել: Էն ժամանակ, որ Ռոբերտ Քոչարյանը դաշտային հրամանատարի կեցվածքով նստեց բանակցությունների, բա ո՞ւր էին մյուսները, չբացատրեցի՞ն, որ ի վերջո Ղարաբաղը պետք է լուծի իր խնդիրը»,- Արտակ Դավթյանի հայտարարությանն արձագանքեց բանավեճի մյուս մասնակից, «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմում հնարավոր է եղել հաղթանակի հասնել, որովետև եղել է մի կարևոր հանգամանք՝ ղարաբաղցին կառչած է եղել իր հողին, ապրել է այնտեղ:Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ ԼՂ հարցը մի օր անպայման լուծվելու է, բայց լուծման լավագույն տարբերակը ազատագրված տարածքների բնակեցումն է, ԼՂ զարգացումը՝ իր թիկունքին զգալով հզոր Հայաստանի աջակցությունը:Սուրեն Աբրահամյանը հայտարարեց, որ Ղարաբաղից Երևան եկած բոլոր պաշտոնյաները պետք է վերադառնան Ղարաբաղ: «Ղարաբաղցին Երևանում գերեզման չպետք է ունենա»,- ասաց նա:Արտակ Դավթյանը համաձայնեց, որ պետք է բնակեցնել Լեռնային Ղարաբաղը՝ միաժամանակ նշելով, որ «այնտեղ ապրելը պետք է լինի նաև շահութաբեր», ինչի համար հարկավոր է զարգացնել թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը: Սուրեն Աբահամյանն էլ արձագանքեց, թե ինքն այդքան միամիտ չէ, որ չհասկանա, թե բնակեցման համար ինչ պայմաններ է հարկավոր ստեղծել: «Ես կոնկրետ մարդկանց մասին եմ ասում, որոնք հեղինակություն են»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ հեղինակավոր մարդիկ ապրեն Ղարաբաղում, ոչ ոք չի կարող հայտարարել, թե տարածքները հանձնելու են:«Հենց պաշտոնից զրկվում են, գալիս են Հայաստան»,- ասաց Աբրահամյանը։ Դավթյանը արձագանքեց, թե Աստված մի արասցե, եթե պատերազմ վերսկսվի, նույն անձինք կվերադառնան Ղարաբաղ:




Tert.am

Просмотров: 546 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: