Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 16 » Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Թուրքիայից պահանջում են մոտ 64 միլիոն դոլարի փոխհատուցում
12:06
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Թուրքիայից պահանջում են մոտ 64 միլիոն դոլարի փոխհատուցում


ԱՄՆ-ում բնակվող հայերը նոր հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայցը Լոս Անջելեսի դատարան երեք հայերի անունից ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը։ Հայցվորները, որոնց թվում նաև փաստաբանի կինն է, Թուրքիայի կառավարությունից իրենց պապերի կորցրած ունեցվածքի համար պահանջում են 63 միլիոն 900 հազար դոլարի փոխհատուցում։

«Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ հայց ներկայացրած երեք հայերը թուրքական իշխանություններից պահանջում են 63.9 միլիոն դոլարի փոխհատուցում: Նրանց պապերին Ադանայում պատկանել է 49,5 հեկտար հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքի ամերիկյան ներկայիս ռազմաբազայի տարածքը։ Այս ամենը նրանց պապերից խլվել է 1915թ.։ Իսկ Թուրքիան Ինջիրլիքի ռազմակայանը տրամադրելով Միացյալ Նահանգներին՝ մեծ եկամուտներ է ապահովել իր համար»,– հայցը ներկայացնելուց առաջ լրագրողներին ասել է փաստաբան Եղիայանը։

Նշվում է նաև, որ այս հայցը որևէ առնչություն չունի «Դավոյանի հայց» անունով հայտնի մեկ այլ դատական գործի հետ։ 
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին մի խումբ ամերիկաբնակ հայեր հայց էին ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։ Հայցը նախաձեռնել են լոսանջելեսաբնակ Գարբիս Դավոյանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։
 








Tert.am

Просмотров: 438 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: