Ազգայնականները մեծ համակրանք են վայելում Ռուսաստանում - 24 Декабря 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 24 » Ազգայնականները մեծ համակրանք են վայելում Ռուսաստանում
16:15
Ազգայնականները մեծ համակրանք են վայելում Ռուսաստանում


Յուրաքանչյուր 10–րդ ռուսը պատրաստ է մասնակցել դեկտեմբերի 11–ին Մանեժի հրապարակում սկսված, ապա նաև ջարդի վերածված բողոքի ակցիայի նման ակցիայի։ Այս մասին են խոսում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները։

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 18 տոկոսը, այսինքն, գրեթե յուրաքանչյուր 5–րդ ռուսը, հավանություն է տալիս Մանեժի հրապարակում տեղի ուենցած ֆուտբոլային ֆանատների գործողություններին։
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակցիայի մասնակիցներին համակրում է հարցվածների 37 տոկոսը։ Նրանց գործողությունները չեն ողջունել ռուսների մոտ 65 տոկոսը։

Հարցվածների 9 տոկոսի կարծիքով՝ Մանեժի հրապարակում տեղի ունեցած ջարդի պատճառը միջազգայնական հակամարտություն է։ Իսկ ահա 22 տոկոսն այդ ակցիան գնահատել են որպես անօրինականության, սպանության և իշխանությունների անգործության դեմ ուղղված բողոքի ակցիա։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնն իր հարցումներն անց է կացրել դեկտեմբերի 18–19–ը՝ Ռուսասատանի 138 բնակավայրում։ Այս մասին հայտնում է Лента.ру–ն։

Հիշեցնենք, որ Մանեժի հրապարակում բողոքի ակցիան տեղի ուենցավ դեկտեմբերի 11–ին։ Այդ օրը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված երթը ֆուտբոլային երկրպագուներն ու ազգայնակնները վերածեցին Մանեժի հրապարակում բազմահազարանոց ցույցի, որի ժամանակ հնչում էին ազգայանական լոզունգներ, ծեծի էին ենթարկվում կովկասցիներ։ 

«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովը սպանվել էր դեկտեմբերի 6–ին՝ մի խումբ կովկասցիների հետ ունեցած վեճից հետո։ Սպանության մեջ մեղադրվում է Ասլան Չերկեսովը, որը ծագումով Կաբարդինո-Բալկարիայից է։ 
Ազգայնականները դրանից հետո փորձեցին բողոքի ակցիաներ անցկացնել Ռուսաստանի մի շարք այլ աքաղաքներում ևս։
 

Tert.am

Просмотров: 172 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: