ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 30.3.2017
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
 Թուրքիայում դեռևս չի վերացել Հայկական և քրդական հարցերի վերաբերյալ պաշտոնական թեզին հակասող տեսակետներ արտահայտողների նկատմամբ հետաքննություն սկսելու ռիսկը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 8-ին։«Մարդու իրավունքներ 2010» զեկույցում Թուրքիային առանձնացված բաժնում անդրադարձ է կատարվում խոսքի և մամուլի ազատությանը, դատական համակարգին, բանակին, «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննությանը, ՔՕ 301-րդ հոդվածին և այլն։Զեկույցում մասնավորապես նշվում է, որ անցած տարիների համեմատ թուրքական բանակի քաղաքական ազդեցությունը նվազել է։ Իսկ ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա զեկույցում ընդգծվում է, որ դատավորների և դատախազների միջև գոյություն ունեցող շատ մոտ հարաբերությունները խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի դատական պրոցեսներն ընթանան արդար ձևով։ Նշվում է նաև, որ Թուրքիայում դատական գործընթացները բավական երկար են ընթանում։«Մամուլի և խոսքի ազատության» բաժնում նշվում է, որ չնայած Թուրքիայում գործող օրենքներով երաշխավորվում է մամուլի և խոսքի ազատությունը, սակայն «պետությունը շարունակում է շատ դեպքերո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 161 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Հայ ազգային կոնգրեսը երեկ անցկացրեց հերթական հզոր հանրահավաքը, որը չորրորդն է փետրվարի 18-ից հետո, երբ Կոնգրեսն ընդհատեց հանրահավաքային ընդմիջումը: Ինչպես և սպասվում էր, բազմահազարանոց հանրահավաքը կրկին Մատենադարանից շարժվեց դեպի Ազատության հրապարակ, և ինչն էր հատկանշական` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթը ունեցավ ոչ թե Մատենադարանում, ինչպես միշտ, այլ արդեն Ազատության հրապարակում: Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին, ապա դրա «մեխերը», թերևս, կարելի է համարել երեք հանգամանք:

Առաջինն այն է, որ հանրահավաքը պահպանել էր նախորդների բազմամարդությունը, ինչը վկայում է այն մասին, որ չնայած Կոնգրեսի մարտավարության շուրջ ոչ միարժեք դատողություններին, քաղաքացիներն, այդուհանդերձ, հանրահավաքը սկսել են դիտարկել ոչ թե Կոնգրեսի միջոցառում, որին իրենք ներկա են զուտ հանդիսատեսի, սպառողի մակարդակով, այլ իրենց իսկ գործը, իրենց իսկ անելիքի, դիրքորոշման մաս, որ կատարում են անկախ Կոնգրեսի ղեկավարության հետ մարտավարական համաձայնություն-անհամաձայնություններից: Թե ի՞նչ շարունակություն կունենա այդ երևույթը, ի՞նչ հանրային տարածում կունենա և կդրսևորվի հարաճո՞ւն, թե՞ նվազման միտումով` ցույց կտա ժամանակը: Մյուս «մեխը» հանրապետության քաղաքացիներին ուղղված կոչն էր` պատրաստվել համազգային քաղաքացիական անհնազանդության արշավին: Կոնգրեսը ներկայացնում է մարտավարական փոփոխությունների հ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 158 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ջիգարխանյանը դավաճան է, իսկ եղբայր-ադրբեջանցիներին փառատոններով չես փոխի Քողարկվելով իմաստուն խեղկատակի դիմակի տակ` Արմեն Ջիգարխանյանը ինքն էլ չգիտի, թե ինչ է խոսում: «Երկրամաս» կայքի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի  ղեկավար Սոս Սարգսյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ջիգարխանյանի հայտարարությունները:

«Միաժամանակ, ես անձամբ, ցավոք սրտի, որևէ կերպ չեմ կարող ազդել նրա վրա այս հարցում, քանի որ դա վաղուց էր, երբ մենք իրոք մտերիմ էինք: Կա այսպիսի հասկացություն` «ինչպես իմաստուն խեղկատակները»: Դե ինքն էլ, հագնելով իմաստուն խեղկատակի դիմակը, չի հասկանում, թե ինչ է ասում: Ես շատ վատ եմ վերաբերվում այս ամենին: Կարծում եմ, որ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 211 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 08.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

«Վերջերս ՀԱԿ-ը իր թռուցիկներում շատ է ձգտում փնովել, և մեր մոտ հարց է ծագում` ո՞ւմ դեմ է ՀԱԿ-ը այսօր պայքարում` Սերժ Սարգսյանի, թե` Դաշնակցության, Րաֆֆի Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանի»,-«Դուպլեքս» մամուլի ակումբում հարց բարձրացրեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` լրագրողներին վկայակոչելով ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի վերջին մամուլի ասուլիսը, որտեղ, ըստ ԺԿ նախագահի` Դ. Շահնազարյանը բոլորին անվանել էր պռոյեկտ:

«Այստեղ հարց է ծագում, թե ով է ասողը` Ազգային անվտանգության նախկին ղեկավարը»,-նշեց Տ. Կարապետյանը` հիշեցնելով, որ Շահնազարյանի ժամանակ էլ Ազգային անվտանգության նկուղներում մարդիկ տառապել են. «Իրոք, իրենք իրավասու են որևէ մեկին վարկաբեկելու` վարկաբեկված լինելով: Մեկը` Ազգային անվտանգության նախկին նախարար է, մեկը` Ներքին գործերի նախկին նախարար, մեկը` Գ. Ջհանգիրյանը, նախկին ռազմական դատախազն է, որի ստամոքսում տեղավորվել է և հոկտեմբերի 27-ը: Իրոք, այդ մարդիկ իրավունք ունեն անբիծ մարդկանց փնովելու ու պռոյեկտ անվանելու, ասելով, թե, իբրև, հեռուստաընկերությունը փակել են` կեղծ ընդդիմություն սարքելու համար: Այստեղ հարց է առաջանում` գուցե՞ Լև ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 177 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 07.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը Ի՞նչն է միավորում «սոցիոլոգ» Ադիբեկյանին, «ընդդիմադիր»Տեր–Պետրոսյանին ու սերժական թիմին և ի՞նչ ընդհանրություն կա նշված սուբյեկտների քայլերում։ Ճիշտ կռահեցիք՝ նրանք բոլորն էլ պատրաստվում են ՀԱԿ ապրիլի 8–ի հանրահավաքին և նույն քարոզչական մեխերն են մատուցում հանրությանը. ՀԱԿ–ը հզոր ընդդիմություն է, Րաֆֆի Հովհաննիսյանը «քըխ» է և պետք է «արժանապատիվ»գործարք կայանա Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև։

Հետևե՛ք իշխանական ու ընդդիմադիր կոչված գործիչներին և լրատվամիջոցներին ու կնկատեք 100 տոկոսանոց նույնացում նրանց գործողություններում՝ ճիշտ այն նույնացումը, ինչը 2008–ին նկատվում էր իշխանության ուԱրտաշես Գեղամյանի գործողություններում։ Այլ խոսքերով՝ մենք այժմ ականատեսն ենք Տեր–Պետրոսյանիհաճախորդացման գործընթացին, որում ներքաշվում է նաև հասարակութ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 204 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 07.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)






 Ադրբեջանում հասարակական կազմակերպության անվան տակ բացված  նշանառուների դասընթացները չեն վրիպել թուրքական լրատվամիջոցների աչքից:

Այս թեմայով թուրքական Anadolu գործակալության թղթակիցը զրուցել է հիշյալ նախագծի հեղինակ գենարալ Նովրուզալի Օրուջովի հետ: Ադրբեջանցի գեներալը թուրք լրագրողին փորձել է բացատրել, թե նշանառուներ պատրաստելով ցանկանում են հայերից «գրավյալ» հողերը հետ վերցնեն:

«Մեր նշանառուների թիրախը լինելու են հայ զինվորները, նրանք քաղաքացիական անձանց վրա չեն կրակելու»,-նշել է Օրուջովը` շեշտելով, թե իրենց հաստատությունում «նշանառուի որակավորում» կստանա տարեկան 180  ուսանող:

Նա նշել է, թե ամեն մի դասընթաց տեւելու է 45 օր, որից հետո մասնակիցները կկրակեն իրական զենքերով: 


... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 170 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 07.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)






Վահան Հովհաննիսյանը երազում է դառնալ Կարսի նահանգապետ «Միգուցե իմ հարցը ձեզ զայրացնի, բայց ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ հայաստանի մայրաքաղաքը դառնա Ստեփանակերտը»  հարցին ի պատասխան «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց ու պատասխան» խորագրով հանդիպումների շարքի ժամանակ հանդիպման հյուր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.

Ինչո՞ւ պետք է զայրացնի։ Ես ընդհանրապես կնախընտրեի Կարսը։ Ինձ մի անգամ հարցրեցին, ասացին, ո՞րն է ամենաբարձր պաշտոնը, որ ես կյանքում երազում եմ, ես ասացի Կարսի նահանգապետը, բայց դա դեռ չի ստացվում։

Այդուհանդերձ, նա նշել է, որ Ստեփանակերտը Հայաստանի մայրաքաղաք դարձնելն ինքնին շատ գեղեցիկ և հրապուրիչ գաղափար է, բայց դա նշանակում է շատ լուրջ փոփոխություններ, նախ ԼՂՀ–ն իր ազատագրված տարածքներով պետք է ՀՀ մաս դառնա, ինչը կնշանակի բազմաթիվ դիվանագիտական և քաղաքական բարդություններ։

Եկեք մի քիչ էլ սպասենք, իսկ մինչ այդ գեղեցկացնենք Ստեփանակերտը ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 200 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկի՝ այն ժամանակվա ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռն է, իր հրապարակումներից մեկում գրել է, որ 2010թ. մահացած հայտնի գրող, հոդվածագիր, թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի պատասխանատու քարտուղար Իլհան Սելչուքն ունի հայկական ծագում։Զարգացնելով Սելչուքի՝ հայկական ծագում ունենալու թեման՝ «Լիբերալսես» էլեկտրոնային պարբերականի հոդվածագիր Թունջայ Օփչին, վկայակոչելով իր հայ մտերիմներից մեկից ստացած տեղեկությունը, հաստատում է Հասան Ջեմալի պնդումները։«2006թ. մայիսի 11–ին «Զաման» օրաթերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն իր հոդվածում անդրադառնում էր Իլհան Սելչուքի արմատներին։ Կարդալով այդ նյութը՝ հաջորդ օրն անհամբերությամբ սպասեցի Սելչուքի պատասխան հոդվածին։ Սակայն նա Դումանլըի հետ բուռն քննարկում ծավալելու փոխարեն, շատ ավելի զուսպ, համեստ պատասխան տվեց, քան ես սպասում էի... Բայց ինձ համար բավարար չէր Սելչուքի պատասխանը։ Մի պահ նույնիսկ մտածեցի, թե Սելչուքն իր պատասխանով հաստատում է իր արմատների մասին առկա պնդումները»,– գրում է Օփչին՝ ավելացնելով. «Այնուհետև իմ հայ մտերիմներից մեկից ստացա տեղեկություններ, որոնք հաստատում էին Դումանլըի պնդումները։ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 210 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը սուտ լուր է որակում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի այն հայտարարությունը, թե «[ՀՀ նախկին նախագահ] Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ»։

«Դա հերթական սուտ լուրն է «Ժառանգության» մասին, որի նմանները բազմաթիվ անգամներ եղել են ու անցել»– ասաց պատգամավորը՝ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Մակեյանի հայտարարությունը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարել էր հետևյալը. «Իմ տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է «Ժառանգության» մեջ՝ Դաշնակցության դեմքով և մնացած սպեկտրով։ Սա համոզմունք է»

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 168 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանի երկրորդ նախագահն էր, և ով թերևս որևէ կերպ չի հրաժարվում ասենք չորորդ նախագահն էլ լինելու մտադրությունից, հերթական` երրորդ լրատվամիջոցին է դատի տվել և ֆինանսական մեծ փոխհատուցում է պահանջում: «Հայկական ժամանակ» և «Ժամանակ» թերթերից բացի, Քոչարյանն այժմ էլ դատի է տվել «Հրապարակ» թերթին: Ըստ երևույթին Հայաստանի երկրորդ նախագահը կանգնել է ներքաղաքական լուրջ բարդությունների առաջ և նաև լրատվամիջոցների դեմ գրոհներով է փորձում դուրս գալ այդ բարդությունից: 

Խոսքը բարդությունից ֆինանսական շահով դուրս գալու մասին չէ, որ Քոչարյանը կարող է ունենալ դատական հայցերի արդյունքում` մի քանի միլիոն դրամ ստանալով թերթերից, որպես իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար տրվող փոխհատուցում: Խոսքը այն երկուստեք ծուղակի մասին է, որում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը, ու որը ըստ էության, վտանգել է նրա քաղաքական ծրագրերը: Իսկ դրա նախանշանները երևացին այն նախանշաններից հետո, որոնք շատերին հիմք տվեցին եզրակացնել, որ ընդդիմության` տվյալ դեպքում Հայ ազգային կոնգրեսի, և իշխանության միջև կարող է լինել որոշակի շրջանակում, որոշակի կանոնների շուրջ կայացված կամ գոնե դիտարկվող փոխհամաձայնություն, փոխպայմանավորվածություն: 

Դա Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անցանկալի հեռանկար է, քանի որ եթե իշխանությունն ու կոնգրեսը որոշում են դաշտը բ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 209 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 06.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

« 1 2 3 4 5 6 7 ... 81 82 »