Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 9 » Անհնազանդությանն ընդառաջ
11:58
Անհնազանդությանն ընդառաջ
Հայ ազգային կոնգրեսը երեկ անցկացրեց հերթական հզոր հանրահավաքը, որը չորրորդն է փետրվարի 18-ից հետո, երբ Կոնգրեսն ընդհատեց հանրահավաքային ընդմիջումը: Ինչպես և սպասվում էր, բազմահազարանոց հանրահավաքը կրկին Մատենադարանից շարժվեց դեպի Ազատության հրապարակ, և ինչն էր հատկանշական` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթը ունեցավ ոչ թե Մատենադարանում, ինչպես միշտ, այլ արդեն Ազատության հրապարակում: Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին, ապա դրա «մեխերը», թերևս, կարելի է համարել երեք հանգամանք:

Առաջինն այն է, որ հանրահավաքը պահպանել էր նախորդների բազմամարդությունը, ինչը վկայում է այն մասին, որ չնայած Կոնգրեսի մարտավարության շուրջ ոչ միարժեք դատողություններին, քաղաքացիներն, այդուհանդերձ, հանրահավաքը սկսել են դիտարկել ոչ թե Կոնգրեսի միջոցառում, որին իրենք ներկա են զուտ հանդիսատեսի, սպառողի մակարդակով, այլ իրենց իսկ գործը, իրենց իսկ անելիքի, դիրքորոշման մաս, որ կատարում են անկախ Կոնգրեսի ղեկավարության հետ մարտավարական համաձայնություն-անհամաձայնություններից: Թե ի՞նչ շարունակություն կունենա այդ երևույթը, ի՞նչ հանրային տարածում կունենա և կդրսևորվի հարաճո՞ւն, թե՞ նվազման միտումով` ցույց կտա ժամանակը: Մյուս «մեխը» հանրապետության քաղաքացիներին ուղղված կոչն էր` պատրաստվել համազգային քաղաքացիական անհնազանդության արշավին: Կոնգրեսը ներկայացնում է մարտավարական փոփոխությունների հայտ, ինչը կարելի է համարել առաջին «մեխի» տրամաբանական արձագանք:

Այսինքն` Կոնգրեսը փորձում է համարժեք մնալով քաղաքական իրավիճակին, անհամարժեք չլինել քաղաքացիական տրամադրություններին: Երրորդ «մեխն» էլ այն է, որ Կոնգրեսի հանրահավաքների ընթացքում փաստացի առաջին անգամ, այն էլ` Կոնգրեսի առաջնորդի ելույթի մակարդակով, ժամկետ նշվեց` ապրիլի 28, երբ տեղի է ունենալու Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը, և ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` այն լինելու է կա՛մ հասարակության և իշխանության երկխոսության մեկնարկի օր, կա՛մ հասարակության և իշխանության ջրբաժան վերջնական գիծ: Իհարկե բաց է մնում, թե դրանից հետո ի՞նչ է պատրաստվում անել Կոնգրեսը, եթե իշխանությունը չգնա երկխոսության առաջարկի հետքերով և չկատարի Կոնգրեսի երեք պահանջները` մինչև ապրիլի 28 ազատել քաղբանտարկյալներին, արտոնել Ազատության հրապարակի հավաքները և ստանձնել մարտի 1-ը բացահայտելու պատասխանատվություն: Այդուհանդերձ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Կոնգրեսը հակառակ պարագայում փոփոխություններ կանի իր մարտավարության մեջ, փաստացի նշանակում է հասարակության առաջ պատասխանատվության ստանձնում:

Հետևաբար Կոնգրեսը ապրիլի 28-ի համար ինքն իրեն դնում է հասարակությանը նոր գործողությունների էական տարբերակներ առաջարկելու պարտավորության առաջ, եթե իհարկե իշխանությունը չհավատա Կոնգրեսի վճռականությանն ու չփորձի ընդառաջել ներկայացված երեք պահանջներից թեկուզ որևէ մեկի մասով: Չի բացառվում, որ իշխանությունը ինչ-որ պահանջի ընդառաջման տեսքով փոխզիջում առաջարկի Կոնգրեսին, ինչն ամենայն հավանականությամբ կընդունվի: Թեև համեմատաբար կոշտ և վերջնագրային ոգով շեշտադրումներին, Կոնգրեսն, այդուհանդերձ, երեկ էլ վերհաստատեց իշխանության հետ խաղի միասնական կանոնների շրջանակում խաղալու պատրաստակամությունը:

1in.am

Просмотров: 590 | Добавил: Hayruni_Sergo | Теги: ANHNAZANDUTYANN @NDARAJ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: