Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 21-ի լույս  22-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Չեյիլ, Թաղիբեյլի, Բաշ-Քարվենդ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Դիտարկումների քանակը: 644 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

Coat of Arms of the Armed Forces of the Republic of Armenia
Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու գայթակղությամբ և անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում:
Եթե պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա և բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 646 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 22.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.politlur.com/photo/20091007041133serjSargsyan.jpg

Սերժ Սարգսյանն այսօր Սևանում հանդիպելով «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ՝ պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը։ Նախագահը հիշեցրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, և սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադբեջանը պետք է պատասխաներ՝ ընդունում է այդ առաջարկները, թե ոչ։ «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն։ Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծեց նա։

Նա հիշեցրեց, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։< ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 611 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)



Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող երկու թուրքի:
Cihan («Ջիհան») գործակալության փոխանցմամբ` 61-ամյա Ա.Ի.-ին և 36-ամյա Ա.Ի.-ին ձերբակալել են Սաքարիայի Սողութլու շրջանում գտնվող հայկական և հունական գերեզմանատանը փորելու պահին։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում պղծում են հայկական գերեզմանները։
Այս տարվա ապրիլին գանձեր որոնողներն ակտիվ աշխատանքներ էին սկսել Մալաթիայի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում:

Գերեզմանատան տնօրինությունն ահազանգել էր, որ գերեզմանատնով մեկ թունելներ են փորված:

Tert.am

Դիտարկումների քանակը: 611 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 21.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://news.am/pic/news/293.jpgՀամաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 19-ի լույս  20-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Քյուրդլար, Կորգան, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի, Չեյիլ, Յուսուֆջանլու, Շխլար, Սարըջանլու և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն

 

Դիտարկումների քանակը: 567 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.eurasiacenter.org/Events%20and%20News/France,%20Belgium,%20Luxembourg,%20Germany,%20Switzerland/With%20Thierry%20Graeff,%20Consultant,%20at%20the%20Seat%20of%20the%20President,%20French%20Senate,%20Luxembourg%20Palace,%20Paris.jpgՆերկա պահին Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկված է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող երեք օրինագիծ: Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` ավելացնելով, որ մեծ է հավանականությունը, որ այդ օրինագծերը Սենատի լիագումար նիստի օրակարգում կհայտնվեն արդեն այս տարվա աշնանը:

Թուրքական պարբերականն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու համար, թե ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող քանի օրինագիծ կա:

«Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը 2006թ. ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և այդպես էլ չվավերացվեց Սեն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 618 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.hhk.am/persons_img/thumb/gagik_meliqyan.gifՀՀԿ խմբակցության անդամ  Գագիկ Մելիքյանը անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարագավորման գործընթացին՝ ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ օգտագործելով ոչ թե «Հայաստան և Ադրբեջան», այլ  «հայ և ադրբեջանցի» տերմինները՝ ընդգծել են, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններում շատ կարևոր է։

-Առանց Ղարաբաղի ներկայության՝ հնարավոր  չէ հարցի վերջնական լուծման հասնել։ Ես սա շատ կարևորում եմ։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարությանը, թե քանի որ կա Հայաստան պետություն, ապա ԼՂ-ի ժողովուրդը չի կարող իր ինքնորոշման իրվունքը պաշտպանել, ապա ես ուզում եմ շեշտել, որ կա թուրքական անկախ պետություն. աշխարահի ինչի՞ն է պետք, ընդհանրապես, անկախ Ադրբեջանը։ Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ես հասկանում եմ, որ աշխարհին ընդհանրապես պետք չէ անկախ Ադրբեջան, քանի որ կա անկախ Թուրքիա։ Եվ երկրորդ՝ իսկ ո՞վ է ասում, թե Մամեդյարո՛վը պետք է թելադրի, թե որտե՞ղ, ի՞նչ ձևով, ո՞ր ժողովուրդը կարող  է ինքնորոշման &nbs ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 638 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

Coat of Arms
 of the Armed Forces of the Republic of ArmeniaՀամաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հուլիսի 18-ի լույս  19-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Բաշ-Քարվենդ, Շխլար, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Մեհդիլի, Քարվենդ, Կորգան և Աշաղը Վեյսալի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

 Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտարկումների քանակը: 608 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.armeniya.do.am/_ph/3/2/246174340.jpgԻրանական մամուլի հայտարարությունները, թե Թեհրանում պարսկերեն չեն թարգմանվում Հայոց ցեղասպանության մասին գրքերը, ոչ մի հիմք չունեն։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Թեհրանում արգելվել է գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արյան երկրում» գրքի թարգմանությունն ու տպագրումը։

«Իրանում անգլերենից թարգմանվել և ներկայացվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի արարք» գիրքը, որը քարոզում և փորձում է ապացուցել «Հայոց ցաղասպանությունը»։ Թեհրանի հայոց առաջնորդարանում անցկացված շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակը, թարգմանիչը, ինչպես նաև Թեհրանի համալսարանի դասախոսներ, որոշ պետական և քաղաքական գործիչներ»,- ասել է Ահմեդօղլուն՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների և թարգմանության կազմակերպիչների մեծ մասը հայեր չեն։

«Թեհրանում միշտ նշվում են հայերի համար կարևոր իրադարձությունները։ Պարզապես պաշտոնական Թեհրանի որոշմամբ նման միջոցառումներ են անցկացվում 10-15 օր ուշացումով։ Այս ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 711 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 20.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

http://www.report.am/IMAGE/mam01.jpg«Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարնրը, քնարկումների վերջում մեծ ջանքեր են ներդրել՝  համատեղ հայտարարության համաձայնեցմանը: Ցավոք սրտի, Հայաստանի արտգործնախարարը իր բողոքն արտահայտելով մի շարք հարցերի վերաբերյալ, հնարավաորություն չի տվել՝ համատեղ հայտարարություն  ընդունելուն: Դրա հետ կապված, հայտարարությունն ընդունվել է երեք համանախագահ երկրների նախարարաների անունից»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Ինչպես հաղորդում է Armenia.Az,ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ հիմնական հարցը կայացել է նրանում, որպեսզի ընդունված հայտարարությունը հանդիսանա որպես նոր առաջընթաց քայլ: Դեռ Կանադայում՝ նախագահների մակարդակով հայտարարություն էր  ընդունվե:լ:  Նրանում տեղ էին գտել ղարաբաղյան հականարտության կարգավորման 6  սկզբունքները:


Է.Մամեդյարովը ընդգծել է, որ եթե Հայաստանը առաջին փուլում իր զորքերը դուրս բերի, ապա  նույն օրը՝ երկու երկրների միջև կբացվեն ենթակառուցվածքներն ու ճանապարհները: «Եթե Ադրբեջանի օկուպացված հողերը վերադարձվեն, ապա մենք պատրաստ ենք համագործակցել մեր հարևանների հետ, նրանց հետ քննարկել մի շարք հարցեր: Հայաստանը հարևան երկիր է մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ ստեղծել հարևան եդրկրների հետ: Ցավոք սրտի, այդ հարցը չի գ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 564 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 19.07.2010 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 ... 79 80 81 82 »