Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ

















 Գերմանիայի Վինտերբախ քաղաքում ազգայնականներն այրել են այն ակումբը, որտեղ փորձել են  թաքնվել 5 թուրք եւ մեկ իտալացի:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ`  կեսգիշերին մոտ 6 թուրք եւ 3 իտալացի մի ակումբից դուրս գալուց հետո հանդիպել են ազգայնականների մի խմբի, որոնցից մեկը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել թուրքերից մեկին:

Ծագած վիճաբանությունից հետո 5 թուրք եւ 1 իտա ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 512 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 12.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)








 Գերմանիայի Վինտերբախ քաղաքում ազգայնականներն այրել են այն ակումբը, որտեղ փորձել են  թաքնվել 5 թուրք եւ մեկ իտալացի:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ`  կեսգիշերին մոտ 6 թուրք եւ 3 իտալացի մի ակումբից դուրս գալուց հետո հանդիպել են ազգայնականների մի խմբի, որոնցից մեկը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել թուրքերից մեկին:

Ծագած վիճաբանությունից հետո 5 թուրք եւ 1 իտալացի թաքնվել են մոտակա գիշերային ակումբում, որն էլ այրել են ազգայնականները:

Ձերբակալված 14 ազգայնականները ոչ բավարար ապացույցների հիման վրա ազատ են արձակվել:



... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 501 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 12.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Ես չեմ ասել, Ուլյանով Լենինն է ասել, որ երբ հեղափոխությունը արդյունք չի տալիս, ծնվում է տեռորը: Տեռորը դա պատճառ չի, դա հետեւանք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Երբ պայքարի օրինական ձեւերը չեն բերում փոփոխությունների, ծնվում են այլ ձեւեր, թեեւ Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ կա ավելի քաղաքակիրթ ձեւ. «Սերժ Սարգսյանը անընդհատ ասում է սկսկենք սպիտակ էջից, թող ինքը սկսի իրենից»,-ասում է Հախվերդյանը, բայց նաեւ հավելում, թե ինչպես նա կարող է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ինքը ամբողջովին դրա մեջ է: «Ժողովուրդը սոված է, ինքը բիզնեսն ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 576 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 12.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (4)


 Wikileaks–ի հարապարակած դիվանագիտական գաղտնի փաստաթղթերից մեկում զետեղված է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենքի և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսեի 20072թ. փետրվարի 16–ի զրույցը։

Ըստ MIGnews կայքի՝ իսրայելցի դեսպանն իր զրուցակցին պատմել է Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսի տնտեսական ֆորումում համատեղ զրույցի մանրամասները։

Լենքը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը անվտանգության ոլորտին առնչվող երկու գաղտնի համաձայնագիր են կնքել, սակայն դրանց բովանդակությունը, այդուհանդերձ, չի մանրամասնել։

Լենքը նաև պատմել է, որ Ալիևի անձնական խորհրդականը, երբ բուժվում էր ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 588 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 11.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (1)

 Մարաղայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից անցել է ուղիղ 19 տարի:  Ղարաբաղի հյուսիսում գտնվող այդ գյուղում իրադարձություններն առանձնանում են նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների դաժան եւ անմարդկային գործողությունների ընդհանուր ֆոնին:

1992 ապրիլի 10-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերն սկսել են գրոհը: Նրանց ակտիվորեն օգնել է հրետանին: Կամավորների ոչ մեծ խումբը բանկիչներին զգուշացրել է, որ ստիպված է նահանջել: Նրանց հետ գյուղը լքել է բնակչության զգալի մասը, բայց շատ ծերեր, կանայք եւ երեխաներ չեն կարողացել հեռանալ:

Հենց նրանք էլ դարձել են գյուղ ներխուժած ադրբեջանցի զինվորականների գազանաբարո գործողությունների զոհերը: Երբ հաջորդ օրը կամավորները վերադարձել են, նրանց դիմաց սահմռկեցուցիչ տեսարան է բացվել` կանանց, երեխաների եւ ծերերի դիակներ, մեծ մասը գլխատված, ածխացած, հանված աչքերով…Այսդպիսին էր «ազատության, անկախության եւ տարածքային ամբողջականության համար պայքարի ելած» ադրբեջանցիների կերպարը:

... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 542 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 11.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)






 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանքով հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից անկանոն  ու թիրախային կրակոցներ են արձակել շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա:

     Հատկանշական է, որ ադրբեջանական բանակն այսօրինակ պահվածք է դրսևորում ոչ միայն  վերջին շրջանում շփման գծում անցկացված մի շարք դիտարկումներից հետո, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք հերթական այցի նախաշեմին:
     Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13.000 կրակոց, որից մոտ 1200-ը` դիպուկահար հրացաննե ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 499 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 10.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)




 Ադրբեջանի լրագրողների անվտանգության ու ազատության ինստիտուտի մամլո-ակումբում Արցախյան պատերազմի վետերան Բակիր Բայրամովը խոստովանել է,որ "արդեն 17 տարի իր սեփական երկրում որպես պատանդ է ապրում":
 Ինչպես հաղորդում է FAKTXABAR.COM կայքը վետերանի պատմելով 2009թ-ի հունվարի 5-ին` Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի (ԱՊՆԱ)-ին պատկանող հանրակացարանի իր սենյակում պայթյուն է որոտացել,որի հետևանքով ընտանիքի բոլոր անդամները տարբեր աստիճանի այրվածքներ էն ստացել:
 "Չնայած այն փաստին որ սենյակը գազաֆիկացված չի եղել, պաշտոնապես հայտարարվեց որ պայթունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: Փորձաքննությունը ցույց է տվել գազատարի բացակյությունը մեր սենյակում: Գազը մեր մոտ է լցվել նկուղի բար-սրճարանից:Բարի տիրոջ ու հանրակացարանի տնօրենի հետ իմ հարաբերությունները լարված են, քանի որ ես բազմիցս բողոքել եմ այն պատճառով,որ նրանք "հասարակաց տան" են վերածում բարը ու  խանգարում մեր հանգիստը: Սրճարանի տերը մի քանի անգամ վախեցրել է ,որ ինձանից վրեժ կլուծի , ինչն էլ և արեց: Բաքվի դատախազ Ազիզ Սեիդովը կաշառք վերցնելով սրճարանատիրոջից` չպատժեց մեղավորին:Իմ հայտարություններին և ոչ մի պետական մարմին չարձագանքեց:Ես Ադրբեջանի նախագահին ուղարկել եմ 75000 դիմում, սակայն ապարդյուն, նրանք բոլորն էլ անպատասխան մնացին:ինձ արդեն այնտեղ էն հասցրել, որ ես Քաղաքական ապաստան եմ խնդրում Հայաստանի ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտարկումների քանակը: 675 | Ավելացված: hayruni88 | ԱՄՍԱԹԻՎ: 10.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (3)

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 4 ՄԱՍ-3-Ը ԱՅՍՏԵՂ

2008–ի ընտրական մրցապայքարում հայկական նեոբոլշևիկյան հեղափոխության առաջնորդը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, իշխանությունը չկարողացավ վերցնել։ ՀՀ առաջին նախագահը իշխանության չեկավ, բայց Հայաստանին չհաջողվեց խուսափել նեոբոլշևիկյան ժանտախտից։

Լևոն Տեր–Պետրոսյան – 2

Մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, աթոռը պահելու և ներքին կյանքում «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերն իրականացնելու  նպատակով, խլեց իր ընտրարշավային մրցակցի «նախաձեռնողական» դրոշն ու փաստացի գնաց հեղափոխական քայլերի։  

Արտաքին քաղաքական ո ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 574 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

 Հայաստանի  վարչապետի խորհրդական   Ռազմիկ Մարկոսյանը ուղերձ  է հղել աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին, որտեղ մասնավորապես ասված է.

” Ողջ քրիստոնյա աշխարհը շուտով տոնելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Հայտնի է, որ քրիստոնյա քույր եկեղեցիների տոները, իրենց հիմքում որքան էլ նույնական, բայց ունեն տոմարական որոշ տարբերություն: Այս տարի խորհրդանշական մի զուգադիպությամբ քրիստոնեական հաղթական տոնը` Քրիստոսի Հարությունը, ողջ խաչապաշտ աշխարհը տոնելու է նույն օրը` ապրիլի 24-ին: Մեզ` Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի աստվածաշնորհ քարոզչությամբ քրիստոնեացած հայերիս համար, Հրաշափառ Հարությունը համընկնում է ևս մի կարևոր օրվա հետ, որը, սակայն, ի տարբերություն կրոնական տոնի, մեր ազգային ցավի ու վշտի օրն է` հայ ժողովրդի ամենամեծ ... ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Դիտարկումների քանակը: 633 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)









 Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Անդրեեչկինը կառավարական հանձնաժողովում առաջարկել է Ռուսաստանում արգելել Gmail, Hotmail եւ Skype ծառայությունները, պատճառաբանելով, որ հատուկ ծառայությունները վերահսկողություն չունեն դրանց հանդեպ:
 
ԱԴԾ պաշտոնյայի առաջարկները Մեդվեդեւի մամուլի ծառայությունը որակել է որպես նրա անձնական կարծիք եւ հայտարարել, որ դրանք չեն արտահայտում պետության քաղաքականությունը ինտերնետի զարգացման ասպարեզում:
 
Սակայն հակառակ տեսակետն է հայտնել վարչապետ Պուտինի մամուլի ծառայությունը, հայտարարելով, որ Անդրեեչկինի առաջարկները հիմնավոր են: Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է նաեւ, թե Անդրեեչկինի հայտարարությունը ԱԴԾ պաշտոնական դիրքորոշումն է, եւ ոչ թե անձնական կարծիքը:
 
Այս կապակցությամբ հայտարարություն է արել նաեւ ՌԴ կապի նախարարությունը, ասելով, որ վերը նշված ինտերնետ-ծառայությունները արգելելու որեւէ ծրագիր չկա:
 
Մինչդեռ, Ռուսաստանի իրավապաշտպանները համոզված են, որ հեռու չէ ժամանակը, երբ Ռուսաստանում ինտերնետը կարող է արգելվել ընդհանրապես:
Դիտարկումների քանակը: 522 | Ավելացված: Hayruni_Sergo | ԱՄՍԱԹԻՎ: 09.04.2011 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (0)

« 1 2 3 4 5 6 ... 81 82 »