Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 31 » Սփյուռքահայերը պատրաստվում են միլիոնավոր դոլարների ներդրո՞ւմ կատարել Թուրքիայում
16:01
Սփյուռքահայերը պատրաստվում են միլիոնավոր դոլարների ներդրո՞ւմ կատարել Թուրքիայում
             

Ներկա պահին թուրքական կողմի և ԱՄՆ–ի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում Թուրքիայում ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ։ Այս մասին, թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը։

«Կողմերի միջև բանակցություններ են ընթանում խոշոր ներդրումներ կատարելու շուրջ։ Խոսքը 200 և ավելի միլիոն դոլարի մասին է»,– ասել է Սոյաքը՝ նշելով, որ ներդրում կատարողները մասնավորապես հետաքրքրված են տեքստիլ արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներով։

Հիշեցնենք, որ Քաան Սոյաքն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Թուրքիայում, հատկապես` հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչ և «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։




tert.am

Просмотров: 148 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: