Ռուբեն Մելքոնյան. Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում - 31 Января 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 31 » Ռուբեն Մելքոնյան. Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում
23:05
Ռուբեն Մելքոնյան. Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում

Թուրքական իշխանությունները փորձում են տարածել և վերածնել իսլամիզմը Հարավային Կովկասում: Այդ մասին panarmenian.net- ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանը «հավանություն է տվել» Բաթումում Թուրքիայի կողմից մզկիթի կառուցմանը: Նրա խոսքով` Անկարայի կողմից վերականգնվող ոչ բոլոր մզկիթներն են թուրքական: «Թուրքերը յուրացնում են պարսիկներին, այսինքն շիաներին պատկանող մզկիթները»,- ասաց նա: Ընդ որում` նա նշեց, որ Անկարան Թբիլիսիին թույլ է տալիս իր տարածքում վերականգնել հայկական եկեղեցիներն ու դրանք ներկայացնել որպես վրացական: Մելքոնյանը հաղորդեց նաև, որ Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման մասին քննարկումների ժամանակ թուրքական կողմը ցանկանում էր, որպեսզի Հայաստանում նույնպես մզկիթ վերականգնվի կամ կառուցվի:

«Բաթումում աջարներ են բնակվում`մահմեդականներ, որոնք նախկինում քրիստոնյա են եղել և այժմ սկսել են վերադառնալ իրենց նախնիների կրոնին: Հնարավոր է, որ մզկիթի վերականգնմամբ Թուրքիան ցանկանում է խանգարել այդ գործընթացին»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը:


panarmenian.net

Просмотров: 200 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 hayruni88   (31.01.2011 23:06)
sad

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: