Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 30.5.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 19 » «Պատերազմի վերսկսման հավանականությունը Աստանայից հետո նվազել է»
17:25
«Պատերազմի վերսկսման հավանականությունը Աստանայից հետո նվազել է»
Պատերազմի վերսկսման հավանականությունը Աստանայի գագաթաժողովից հետո նվազել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ըստ Կոմանդոսի՝ դրա հիմնական գրավականն այն էր, որ գագաթաժողովի մասնակից պետությունները որոշեցին, որ արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինչն արտացոլվեց նաև գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագրում:

Բանախոսի հավաստմամբ` Աստանայում համընկան բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները՝ բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի:

Այնուամենայնիվ, ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի, Ադրբեջանը չի մեղմի իր ռազմատենչ քաղաքականությունը: Գեներալն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ապացուցելու սեփական ժողովրդին, որ անում է հնարավոր ամեն ինչ` ղարաբաղյան հիմախնդիրը Ադրբեջանի համար ձեռնտու տարբերակով լուծելու համար: 

Բացի դրանից, ըստ նրա, Ադրբեջանում բավականին սուր է դրված ազգային փոքրամասնությունների խնդիրը, իսկ երկրի կառավարող շրջանակներին անհրաժեշտ է վերահսկել հասարակությանը:

 


Aysor.am
Просмотров: 159 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: