Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 18.11.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 27 » Կոմանդոս. Եթե պատերազմ սկսվի, հայկական բանակը ավելի շատ տարածք կնվաճի
23:27
Կոմանդոս. Եթե պատերազմ սկսվի, հայկական բանակը ավելի շատ տարածք կնվաճի
 Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, Հայաստանը կարող է կորուստներ կրել սկզբնական փուլում, սակայն հետո հավասարակշռություն կհաստատվի և հայկական կողմին կհաջողվի ոչ միայն ետ բերել կորցրածը, այլ ավելի մեծ տարածք գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի հերոս, Արցախի հերոս, գեներալ-մայորԱրկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, այսօրվա դրությամբ Ադրբեջանը բավականին ուժեղ է, սակայն հայոց բանակը լավատեղյակ է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռազմավարությանը:

Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել է նաև հայկական բանակի խնդիրների մասին: Ըստ նրա, հասարակության խնդիրները բնականաբար արտացոլում են գտնում նաև բանակում: Կոմանդոսը վստահ է, որ անհրաժեշտ է խոսել ԶՈւ շարքերում առկա խնդիրների մասին և աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ:



PANARMENIAN.AM

Просмотров: 311 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: