Ֆրանսիացի պատգամավորները «Հանուն Ղարաբաղի խաղաղության» ստորագրահավաք են սկսել - 27 Января 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 27 » Ֆրանսիացի պատգամավորները «Հանուն Ղարաբաղի խաղաղության» ստորագրահավաք են սկսել
20:33
Ֆրանսիացի պատգամավորները «Հանուն Ղարաբաղի խաղաղության» ստորագրահավաք են սկսել
  Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2011 թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված «Հանուն Ղարաբաղի խաղաղության» վերտառությամբ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը: Նախաձեռնության շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն էին, իսկ անմիջական ազդակը` հունիսի 18-ին Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունը:ՀՀ դեսպանության, Փարիզում ԼՂՀ ներկայացուցչության, ֆրանսահայ համայնքային կառույցների և Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի համագործակցության արդյունքում 2010-ի տարեկեսից ձեռնարկված ստորագրահավաքը, ըստ ֆրանսիացի պատգամավորների, տպավորիչ արդյունք գրանցեց: Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ հայտարարության տեքստի տակ դրված են Ֆրանսիայի Ազգային ժողովի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին, և որ գործընթացը դեռևս շարունակվում է: Ասուլիսին ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պատգամավորներ Ռընե Ռուքեն, Ժաք Ռըմիլիեն, Գի Տեսսիեն, նորերս պատգամավոր դարձած Մարի Էլեն Թորավալը, այլ պատգամավորներ:Որոշվել է հայտարարության տեքստը և այն ստորագրած պատգամավորների ցուցակները ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ` ի գիտություն, ինչպես նաև այն տարածել ֆրանսիական լրատվամիջոցներին:Այսպիսով, 145 ֆրանսիացի պատգամավորներ, որոնց մեծ մասը ներկայացված է նաև ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում և այլ եվրոպական ներկայացուցչական մարմիններում, այս ակցիայով հստակորեն դատապարտեցին Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններն ու գործողությունները և պաշտպան կանգնեցին սեփական կառավարության դիրքորոշմանը` քաղաքական երկխոսության միջոցով ԼՂ հիմնահարցին խաղաղ լուծում գտնելու վերաբերյալ:Հայտարարության տեքստը ներկայացվում է ստորև.«Հանուն Ղարաբաղի խաղաղության» «Հարավային Կովկասում լարվածությունն ավելի ու ավելի է ուժգնանում։ Չնայած 2010թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ուրբաթ օրը՝ հունիսի 18-ին, ադրբեջանական բանակը նախահարձակ է եղել Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ: Ռազմական գործողության արդյունքում հայկական կողմը տվել է 4 զոհ, 4 վիրավոր, ադրբեջանականը՝ 1 զոհ։ Ադրբեջանի կողմից զինադադարի այս խախտումն անընդունելի է։Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ջանքեր են գործադրում ԼՂ հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակներ գտնելու համար, չի կարելի թույլ տալ, որպեսզի Բաքուն երկակի խաղ խաղա` այն է` դիվանագիտական և ռազմական գործողությունների լեզվով։Այս հարցը, սակայն, կարող է միայն քաղաքական լուծում ստանալ. տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող ցանկացած ռազմական միջամտություն պետք է բացառվի հիմնահարցի կարգավորման օրակարգից։Խաղաղ ապագա ունենալու և ժողովրդավարություն կառուցելու համար Հարավային Կովկասում չպետք է տիրի բռնության մթնոլորտ։ Եվ անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը, վերջին վերապրողները մի ժողովրդի, որոնց գոյությունը իրենց պապենական հողերի վրա նվազել է շագրենի կաշվի պես` 1915թ. ցեղասպանությունից ի վեր, դատապարտված լինի ապրելու մշտատև ռազմական ճնշման ներքո։Մենք՝ Ֆրանսիացի խորհրդարանականներս, հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական և կառուցողական երկխոսության միջոցներով։Մենք դատապարտում ենք զինադադարի ցանկացած խախտում, որպիսին եղավ հունիսի 18-ին` խլելով 5 մարդու կյանք։ Զենքի սպառնալիքի ներքո անհնար է վստահության նախադրյալներ կառուցել։Մենք հորդորում ենք ֆրանսիական կառավարությանը առավել ջանքեր գործադրել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ և դիմում ենք գլխավոր անձանց պատասխանատվության զգացողությանը` գտնելու համաձայնեցված, խաղաղ և երկարատև լուծում տարածաշրջանի համար»։





Tert.am

Просмотров: 182 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: