Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 27.4.2024
                                                                                                                                                                           

Главная » Файлы » Мои файлы

Քաշաթաղի մասին պատմող երաժշտություն
28.07.2010, 19:37
"Մեկ ազգ, մեկ մշակույթ"-ը ծանոթացնում է Photo by Google.am"Մեկ ազգ, մեկ մշակույթ" համահայկական փառատոնի միջոցառումների աշխարհագրությունը լայն է: Փառատոնի ընթացքում մասնակիցները հանդես են գալիս Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում: Դա եզակի իրադարձություն է, եւ այն անվանում են անգամ համահայկական արվեստի շքերթ: Կազմակերպիչները հուսով են, որ փառատոնը նպաստելու է Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի առավել զարգացմանը: 

Երեկ մեկնարկած փառատոնի շրջանակում ացկացվում են նաեւ Քաշաթաղի մշակութային օրերը: Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի "Բերձոր" ժողգործիքների պետական համույթը: 

Ռուզաննա Հարությունյանը քանոնահարուհի է: Մանկուց զբաղվել է երաժշտությամբ, սակայն ժամանակավոր թողել է երաժշտական գործունեությունը եւ զբաղվել մանկավարժությամբ: Արդեն մեկ տարի է նվագում է ԼՂՀ-ի Քաշաթաղի Բերձոր ժողգործիքների պետական համույթում:

Ռուզաննա Հարությունյան, քանոնահարուհի. "Համարում եմ իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ այս հետաքրքիր ու ազգին նվիրյալ մարդկանց կոլեկտիվում: Մեր աշխատանքը շատ շնորհակալ աշխատանք է համարվում: Մենք առաջին հերթին մեր գոյությունով ապացուցում ենք, որ Քաշաթաղը մոխիրներից հառնելով այժմ զարգացում է ապրում":

ԼՂՀ-ի Քաշաթաղի Բերձոր ժողգործիքների պետական համույթը համալրված է ժողովրդական նվագարաններով` քանոն, դհոլ, զուռնա, դուդուկ,իսկ համերգային ծրագիրը հարուստ է: Գրադարանում ներկայացված էին նաեւ Քաշաթաղի երաժշտական եւ արվեստի դպրոցի սաների նկարները: Քաշաթաղի շրջանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Էդուարդ Չախուջյանի խոսքերով` սա լավ առիթ է, որ Երեւանում, ինչու չէ նաեւ Հայաստանում ծանոթանան իրենց մշակույթին:

Էդուարդ Չախուջյան, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ. "Հիմնականում մեր մոտ ներկայացված է տեսակավորված պատկերներ` թե մեր պատմամշակութային կոթողները, թե մեր երեխաների ստեղծագործությունները, թե բնության պատկերները: Հիմնական խնդիրը այն էր, որ շատերը տեղեկություն չունեն Քաշաթաղից, ոչ էլ Բերձորից":

Քաշաթաղի հյուրերին եկել էին դիմավորելու Երեւանի "Նուռ" պարային ստուդիայի սաները: Պարային խումբը բազմիցս մասնակցել է Քաշաթաղում կազմակերպված միջոցառումներին եւ հասցրել է բարեկամանալ նրանց հետ: 

Արշակ Գասպարյան, Երեւանի "Նուռ" պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար. "Իրենք շատ ոգեւորված էին, քանի որ իրենց ծանոթ երեխաներ էին գալու, իրենք ընկերներ ունեին, հանդիպեցին, կարծում եմ իրենց ոգեւորվածությունը պիտի նկատելի լիներ":

Հուլիսի 27-ին մեկնարկած "Մեկ ազգ, մեկ մշակույթ" փառատոնը, որ մասնակիցների համոզմամբ լավ առիթ է ծանոթանալու Հայաստանի, Սփյուռքի եւ ԼՂՀ-ի մշակույթին, կշարունակվի մինչեւ օգոստոսի 23-ը:

                                                       www.yerkirmedia.am
Категория: Мои файлы | Добавил: hayruni88
Просмотров: 830 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: