Մխիթարյանը ապագա գերաստղ է, վստահ են բրիտանացի փորձագետները - 8 Февраля 2011 - ՍՊՈՐՏ - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 8 » Մխիթարյանը ապագա գերաստղ է, վստահ են բրիտանացի փորձագետները
11:17
Մխիթարյանը ապագա գերաստղ է, վստահ են բրիտանացի փորձագետները
Մխիթարյանը ապագա գերաստղ է, վստահ են բրիտանացի փորձագետները


Բրիտանական Sky Sports մարզական ինտերնետ-պորտալը կարծում է, որ "Շախտյորի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հեռանկարներ ունի: 


Sky Sports-ի փորձագետների կարծիքով, Հենրիխ Մխիթարյանը հիանալի հնարավորություն ունի տեղափոխվել աշխարհի առաջատար ակումբներից մեկը և համաշխարհային մակարդակի աստղ դառնալ: 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է Sky Sports Scout մրցույթի արդյունքում: Մրցույթի պայմանները հետևյալն են. կայքի այցելուները առաջարկում են փորձագետներին ֆուտբոլիստնի, որը դեռ չի հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում: Sky Sports-ի ընթերցող Ջոն Բոսթոնը առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստի, Դոնեցկի "Շախտյորի” 22-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: 


Ուսումնասիրության արդյունքները զարամցրել են շատերին: Sky Sports-ի  փորձագետները գնահատել են 10-բալանոց համակարգով:  

Հարված` 7-ը 10-ից
Փոխանցում` 8-ը 10-ից
Տեխնիկա` 6-ը 10-ից
Գլխով խաղ` 6-ը  10-ից
Արագություն` 8-ը 10-ից
Դաշտի վերահսկումը 8-ը 10-ից
Առկա ընդունակությունները` 7-ը 10-ից
Պոտենցիալ հանարվորությունները` 10-ը 10-ից
Արժեքը այս պահին` 7 մլն ֆունտ
Պոտենցիալ արժեքը` 20 մլն ֆունտ

"Շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստ է, ով շատ արագ առաջադիմում է վերջին տարիներին: Հետաքրքրիր կլինի հետևել նրա խաղին "Շախտյորի” կազմում: Եթե ամեն ինչ շարունակի այս կերպ ընթանալ, ապա մոտ ապագայում նա կարող է հայտնվել եվրոպական թոփ-ակումբներից մեկում”, - գրում են կայքի փորձագետները: 


Հիշեցնենք, որ "Շախտյորը” գնել է Մխիթարյանին նախորդ տարվա օգոստոսին Դոնեցկի "Մետալուրգից”` վճարելով այս տրանսֆերի համար 7,5մլն դոլար: 

Bigmir.net

Просмотров: 242 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: