Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 15 » Հայ ֆուտբոլասերների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում
18:34
Հայ ֆուտբոլասերների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում
Հայ ֆուտբոլասերների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում


Շուրջ երեք տարի է, ինչ հայ ֆուտբոլասերներից կազմված  Առաջին Հայկական Ճակատ (First Armenian Front) շարժումը ակտիվորեն աջակցում է  Հայաստանի ֆուտբոլի բոլոր տարիքային հավաքականներին և հայկական ֆուտբոլային ակումբներին միջազգային մրցաշարերում: Կարծում ենք, որ այս երեք տարիների ընթացքում կարողացել ենք մեր փոքր ներդրումը ունենալ Հայաստանում ֆուտբոլային երկրպագման մշակույթի ձևավորման գործում: Սակայն վերջին ժամանակներում FAF-ի առաջ անբացատրելի պատճառներով ստեղծվում են արհեստական խոչընդոտներ:


Սույն թվականի հուլիսի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ FAF-ի հետ:  Եվրալիգայի "Բանանց” – "Անորտոսիս” պատասխան հանդիպման առաջին խաղակեսի ավարտից մի քանի րոպե առաջ տեղի ունեցավ ընդհարում FAF երկրպագուների շարժման և ոստիկանության միջև, որի վերաբերյալ FAF-ը հարկ է համարում տալ պարզաբանում: 
Հանդիպման 41-րդ րոպեին մարզադաշտում մինչ այդ "Բանանցին” ակտիվորեն աջակցող FAF շարժման անդամներից առանց օրինական հիմնավորման պահանջվեց հանել շարժման անվան (FIRST ARMENIAN FRONT) և խրախուսական բովանդակությամբ (GO ARMENIA) պաստառները: Շարժման անդամների բոլոր հարցերը և իրավիճակի պարզաբանման փորձերը որոշ` առավել ագրեսիվ տրամադրված ոստիկանների կողմից հանդիպեցին ագրեսիվ և անպարկեշտ արձագանքի, ինչի հետևանքով կրքերը ծայրաստիճան շիկացան: Հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար, ինչպես նաև երկրպագման քաղաքակիրթ հնարավորությունից զրկված լինելու պատճառով, մենք` FAF շարժման անդամներս, խաղի ընդմիջումից անմիջապես հետո հրապարակայնորեն մեր աջակցությունը հայտնեցինք դաշտ վերադարձած "Բանանցի” ֆուտբոլիստներին, որից հետո լքեցինք մարզադաշտը:


Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` FAF ֆուտբոլասերների շարժումը հայտարարում է, որ մեր շարժման նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի, ինչպես նաև ելնելով անվտանգության նկատառումներից` 2010թ.-ի եվրագավաթների մնացած հանդիպումների ընթացքում FAF-ը այլևս չի հաճախելու մարզադաշտ և այնտեղ չի երկրպագելու հայկական ֆուտբոլային ակումբներին:  Այնուամենայնիվ FAF ֆուտբոլասերների շարժումը շարունակելու է աջակցել ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին, այնպես էլ հայկական ակումբներին միջազգային հանդիպումների ժամանակ`  ի փառս հայկական ֆուտբոլի և ապագա հաղթանակների…
Միևնույն ժամանակ կոչ ենք անում FAF անդամ չհանդիսացող հայ ֆուտբոլասերներին ներկա գտնվել մեր ակումբների հետագա հանդիպումներին և աջակցել նրանց, քանի որ մեր համոզմամբ FAF անդամ չհանդիսացող հայ ֆուտբոլասերների անվտանգությանը և պատվին ոչինչ չի սպառնում:

FAF  ֆուտբոլասերների շարժում   

Просмотров: 445 | Добавил: ArUn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: