Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 15 » Ռաբոտնիչկի-Միկա` 1:0. Կրկին գոլ խաղավերջում ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Եվրոպայի լիգա
23:26
Ռաբոտնիչկի-Միկա` 1:0. Կրկին գոլ խաղավերջում ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Եվրոպայի լիգա
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/d/d2/FC_MIKA.png5 հուլիսի, Սկոպյե, Ֆիլիպ-II մարզադաշտ

Եվրոպայի լիգա, որակավորման 2-րդ փուլ, 1-ին հանդիպում

"Ռաբոտնիչկի" (Մակեդոնիա) - "Միկա" (Հայաստան)` 1:0

Մրցավար` Տամաշ Բոգնար (Հունգարիա)

Հեռացում` Ֆեռնանդո Լոպես, 38 ("Ռաբոտնիչկի")


"Ռաբոտնիչկի".
Մարտին Բոգատինով, Վլադիմիր Շեկուլովսկի, Գորան Դիմովսկի, Ֆեռնանդո Լոպես, Մուարեմ Մուարեմ (Սինկովիչ, 74), Զե Կառլոս (Տոդորովսկի, 62), Էմիր Ադեմ, Ֆաբիո Սիլվա (Էգզոն Բելիցա, 41), Նիկոլա Գլիգորով, Վլադիմիր Տունևսկի, Վանդեիր:

"Միկա". Սաուլիուս Կլևինսկաս, Ալեքսանդր Թադևոսյան, Հրայր Մկոյան, Ալեքս, Աղվան Մկրտչյան, Արմեն Պետրոսյան, Ուլսես Մոնտենեգրո (Արամ Ոսկանյան, 26), Էդնեյ, Պեդրո Լոպես, Ժունիոր (Նարել Բեգլարյան, 84), Բոտի Դեմել (Մինդաուգաս Գրիգալևիչյուս, 75):

----------------------------------

Վերջ: Հայաստանի փոխչեմպիոնը ևս պարտություն է կրում որակավորման փուլի առաջին խաղում: "Միկան" շուրջ 52 րոպե հանդես եկավ քանակական առավելությամբ, սակայն չկարողացավ գոնե ոչ-ոքի ավարտել "Ռաբոտնիչկիի" հետ հանդիպումը: Ամեն դեպքում, մեկ շաբաթ անց թիմերը կհանդիպեն Երևանում և հայկական թիմը կարող է ետ բերել կորցրածը:


88. ԳՈԼ: 1:0: "Միկան" համարձակվեց գոլ ընդունել խաղավերջում: Մակեդոնացիները նույնսիկ 10 հոգով կարողանում են առաջ անցնել հաշվի մեջ և շատ մոտ են հաղթանակին:

84. Նարեկ Բեգլարյանը փոխարինեց Ժունիորին:

81. "Միկայի" լիտվացի լեգեոներ Գրիգալևիչյուս 2 րոպեի ընթացքում հասցրեց նույնքան անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում:

78. Ալեքսը, ով սիրում է միանալ գրոհներին` շեղ հարված կատարեց:

75. Փոփոխություն տեղի ունեցավ նաև "Միկայի" կազմում. Բոտի Դեմելին փոխարինեց Մինդաուգաս Գրիգալևիչյուսը:

74. Տանտերերի վերջին փոփոխությունը. Մաուրեմ Մաուրեմին փոխարինեց Սինկովիչը:

72. Հանդիպման ավարտին մնացել է 20 րոպեից քիչ ժամանակ, իսկ հաշիվը դեռ բացված չէ: Ամեն ինչ գնում է դեպի ոչ-ոքիի:

62. Տոդորովսկին փոխարինում է Զե Կառլոսին:

59. Տանտերերի խաղացողներից Վանդեիրը դեղին քարտ ստացավ սուլիչից հետո գնդակին հարվածելու համար:

58. Պատասխան խաղում "Ռաբոտնիչկին" արդեն 11 հոգով է հանդես գալու, ուստի "Միկային" չէր խանգարի այսօր գոնե մեկ անգամ գրավել մակեդոնացիների դարպասը:

55. "Միկան" ամբողջովին տիրել է նախաձեռնությանը, սակայն մակեդոնացիները մեծ ուժերով պաշտպանվում են:

51. Էդնեյի վտանգավոր հարվածն ետ մղեց Բոգոտիրովը:


46. Մեկնարկեց երկրորդ խաղակեսը:


Առաջին խաղակեսն ավարտված է` 0:0: Ընդմիջում:

41. "Ռաբոտնիչկիի" գլխավոր մարզիչը միանգամից արձագանքեց կարմիր քարտին և կատարում է փոփոխություն. կիսապաշտպան Սիլվային փոխարինեց պաշտպան Բելիցան: Խաղադաշտից հեռացված Լոպեսը պաշտպան էր:

40. Բրազիլացի Ֆեռնանդո Լոպեսի հեռացումից հետո "Միկան" հիանալի հնարավորություն է ստանում առնվազն չպարտված վերադառնալ Մակեդոնիայի մայրաքաղաքից:


38. ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ: Տանտերերի խաղացող Ֆեռնանդո Լոպեսը կարմիր քարտ ստացավ Բոտի Դեմելի նկատմամբ կոպիտ խաղալու համար: "Միկայի" մրցակիցը մնում է 10 հոգով:


31. "Ռաբոտնչիկիին" վերջապես հաջողվեց խաղը դուրս բերել սեփական կիսադաշտից և վաստակել անկյունայինի իրավունք, սակայն "Միկան" վստահ է պաշտպանվում:

28. "Միկան" անկյունայինի իրավունք էր ստացել, որն իրացրեց Էդնեյը, սակայն մակեդոնացիները կարողացան չեզոքացնել վտանգը:


26. Առաջին փոփոխությունն այս խաղում. Ուլիսես Մոնտենգրոյին փոխարինեց Արամ Ոսկանյանը, ով վերջերս է վերադարձել "Միկա": Հավանաբար Ուլիսեսը վնասվածք է ստացել:

18.Մեկնարկային րոպեները ցույց են տալիս, որ այս խաղում կողմերը հավասար հնարավորություններ ունեն և ֆավորիտներ փնտրելն անիմաստ է:

17. Ժունիորի հարվածից հետո Բոգատինովը գնդակը դուրս բերեց անկյունային: Այս դարպասապահը նախորդ մրցաշրջանում մակեդոնական թիմի երկրորդ դարպասապահն էր:

13. Պեդրո Լոպեսը բավական ակտիվ է և հասցնում է օգնել թե' պաշտպաններին, թե' հարձակվողներին:

10. Խաղն առայժմ անցնում է բավական հանգիստ պայքարում:

5. Մակեդոնացիներն ակտիվ էին սկսել հանդիպումը, սակայն այժմ հավասար պայքար է ընթանում:

armsport.am
Просмотров: 625 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: