Главная »
2011 » ԱՊՐԻԼ » 02 » Ռոման Ամոյանը` Եվրոպայի չեմպիոն
00:58 Ռոման Ամոյանը` Եվրոպայի չեմպիոն |
Ուրախալի լուր ստացվեց Գերմանիայի Դորտմունդ քաղաքից: Քիչ առաջ հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում` 55 կգ քաշային կարգում իր ելույթները փայլուն կերպով ավարտեց մեր հայրենակից Ռոման Ամոյանը եւ արժանիորեն հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում Ռոմանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Վյուգար Ռագիմովին:
Մինչ եզրափակիչ հասնելը, Ռոման Ամոյանը մեկը մյուսի ետեւից հաղթեց վրացի Լաշա Գոգիտաձեին, ռուս Վալերի Բորգոյակովին եւ ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին:
armsport.am
|
Просмотров: 773 |
Добавил: Hayruni_Sergo
| Рейтинг: 5.0/1 |