12:16 ՀՖՖ-ն հերքում է. Լրագրողը սխալ է հասկացել Հայրապետյանին |
Այսօր «Советский Спорт» պարբերականը հարցազրույց էր տպագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ վերջինս տեղեկացրել է, որ Հայաստան - Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են։ Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը ArmSport.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական պարբերականի լրագրողը սխալ է հասկացել ՀՖՖ նախագահին։ «Երբ պրն. Հայրապետյանն ասել է, որ ռուս երկրպագուներին ըստ օրենքի տոմսերի ընդհանուր քանակի 10%-ն է բաժին հասնում, լրագրողը, ամենայն հավանականությամբ, մտածել է, որ մնացած տոմսերը արդեն վաճառվել են։ Բայց վաճառքը դեռ չի սկսվել նույնիսկ։ Պարզապես «Советский Спорт»-ի լրագրողը սխալ է հասկացել ՀՖՖ նախագահին», - ասաց Իսրայելյանը։ armsport.am
|
|
Всего комментариев: 0 | |