19:12 Արոնյանը կմեկնի Կազան. Բաքուն զրկվեց մրցաշարից ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Շախմատ |
2011 թվականին նախատեսված հավակնորդների մրցաշարը Բաքվում չի կայանա։ Մրցաշարը կանցկացվի Ռուսաստանի Կազան քաղաքում։ Այս մասին որոշում է կայացրել ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը։ Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն Լևոն Արոնյանը (Հայաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Շաքիրյար Մամեդյարովը (Ադրբեջան)։ Օրերս, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան դիմել էր ՖԻԴԵ-ին առաջարկությամբ՝ փոխել մրցաշարի մրցավայրը, քանի որ Լևոն Արոնյանը կտրականապես դեմ է Բաքու մեկնելուն։ Հայ գրոսմայստերն այդ մասին հայտարարել է բազմիցս, իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացան հավանության է տվել որոշմանը։ Այժմ, Ռուսաստանի տարբերակից կարող է հրաժարվել Վեսելին Տոպալովը։ Բուլղարացի գրոսմայստերը մի քանի անգամ նշել էր, որ երբեք հանդես չի գա Ռուսաստանում անցկացվող հանդիպումներում։ Պատճառն այն, որ ժամանակին Տոպալովը Կրամնիկի հետ ՌԴ-ում սկանդալային չեմպիոնական մրցամարտ ունեցավ Տոպալովը և նրա թիմը վստահեցնում էին, որ ռուսաստանցի շախմատիստը հուշումներ է ստանում։ Armsport.am ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պատրաստվում է նամակ ուղարկել Տոպալովին և խնդրել վերանայել իր որոշումը։ |
|
Всего комментариев: 0 | |