Главная » 
2010 » ՀՈՒԼԻՍ » 28 » Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Գելֆանդը
| 19:03  Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Գելֆանդը | 
| 
 
 
 Արդեն տեղեկացրել էին, որ ՖԻԴԵ-ն որոշել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումները 2011 թվականի գարնանն անցկացնել  Ռուսաստանի Կազան քաղաքում: 8 հավակնորդները կմրցեն նոկաուտ համակարգով: Քառորդ եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ փուլերում կխաղացվեն 4-ական, եզրափակիչում` 6 պարտիա:
 Վիճակահանության համաձայն, առաջին փուլում կհանդիպեն հետեւյալ զույգերը.
 
 Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ)
 Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան)
 Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
 Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)
 
 Լեւոն Արոնյանը, Գելֆանդին հաղթելու դեպքում, կիսաեզրափակիչում կհանդիպի Թոփալով-Կամսկի զույգի հաղթողի հետ:
                                                       www.armsport.am 
 | 
| Просмотров: 599 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |