ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը 2011-ի մարտի մեկի դրությամբ: Այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ում անհատական գործակիցն է 2817: Անանդին 2815 գործակցով հաջորդում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: 3-դ տեղը զբաղեցնում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, ում գործակիցը նույնպես հատում է 2800-ի սահմանը:
Հայ գրոսմայստերի գործակիցն է 2808: Լավագույն եռյակում ընդգրված այս 3 շախմատիստներն են միայն, ովքեր ունեն 2800-ից ավելի վարկանիշ: Լավագույն տասնյակում տեղ են գրավել նաև ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը' 2785, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը'2779. ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը'2776, բուլղարացի Վեսելին Տոպալովը'2775, ամերկացի Հիկարու Նակամուրան'2774,
...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
|
|