Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 5 » Վահան Շիրխանյան. «Եթե ժողովուրդը մարտի 1-ին առաջնորդ ունենար՝ ողբերգություն չէր լինի»
18:54
Վահան Շիրխանյան. «Եթե ժողովուրդը մարտի 1-ին առաջնորդ ունենար՝ ողբերգություն չէր լինի»



Վահան Շիրխանյան. «Եթե ժողովուրդը մարտի 1-ին առաջնորդ ունենար՝ ողբերգություն չէր լինի» Մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարՍտեփան Սաֆարյանի սոցիալական ցանցերից մեկում արած հայտարարությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ վաղուց այդ կարգի խոսակցություններ են գնում և այդ մասին խոսում է ոչ միայն Ստեփան Սաֆարյանը, այլև, օրինակ Վարդան Խաչատրյանը։

–Իհարկե պետք է Լևոն Տեր–Պետրոսյանը բացատրի և վերջակետ դնի այդ խոսակցություններին,– ասել է Վ.Շիրխանյանը։

«Լևոն Տեր–Պետրոսյանը, Ձեր կարծիքով, որևէ պատասխանատվություն կրո՞ւմ է 10 զոհերի համար» հարցին ի պատասխան՝ Վահան Շիրհանյանն ասել է.

–Շատ դժվար է հիմա որևէ բան ասել։ Պարզ է մի բան, որ եթե ժողովուրդն այդ օրը առաջնորդ ունենար՝ ողբերգություն չէր լինի։

Այսօր Լևոն Տեր–Պետրոսյանի գործունեությանն անդրադառնալով՝ նա ընդգծել է, որ ինքն ընդդիմություն համարում է այն ուժին, որը պայքարում է Հայաստանում գոյություն ունեցող համակարգը, ոչ թե անձերին փոխելու համար։

Ես առայժմ որևէ ընդդիմադիր շարժման կողմից նման առաջարկ չեմ տեսել, որ առաջարկեն լիբերալ համակարգը, շուկայական հարաբերությունները փոխարինել սոցիալ–դեմոկրատականով, որ առաջարկեն ոչ թե վերականգնել սահմանադրական կարգը, այլ ընդունեն նոր Սահմանադրություն, որովհետև այսօր գործող կարգն այդ Սահմանադրության հիման վրա է,– ընդգծել է Վահան Շիրխանյանը։


7or.am

Просмотров: 760 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: