10:03 Թուրքերը անհանգստացած են Սոչիում Զորավար Անդրանիկի հուշարձանի տեղադրելու փաստից | |
Թուրքիայում անհանգստացած են, որ իրենց բարեկամ Ռուսաստանում տեղադրվում է Առաջին Համաշխարհայինի տարիներին թուրքերի գլխին մեծ փորձանքներ բերած հայազգի զորավարի արձանը։ Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներում տեղադրված հրապարակումների մեջ Զորավար Անդրանիկը մեղադրվում է թուրքերի ճնշումներին չենթարկվելու եւ որպես պատասխան հազարավոր թուրքերի կոտորելու մեջ։ Նշենք, որ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացրել է, որ Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը տեղադրվելու է Սոչիի Լազարեւյան շրջանում: NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |