Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 20 » Թուրքագետ. Սուրբ Խաչում մատուցված պատարագը խթան է ուծացված հայերի ինքնության վերագտնման համար
16:05
Թուրքագետ. Սուրբ Խաչում մատուցված պատարագը խթան է ուծացված հայերի ինքնության վերագտնման համար
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 95 տարի դադարից հետո մատուցված պատարագը ոգեւորություն եւ ակտիվություն է առաջացրել Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի կրոնափոխված հայերի սերունդների մոտ։

Սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպանն ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա տեղեկություններով, այսօր Մուշից Վանի Սուրբ Խաչ եկեղեցի է այցելել 100 հոգի։

«Նրանք մոտեցել են եկեղեցու բակում տեղադրված խաչին, արտասվել են, համբուրել եւ բացահայտել, որ իրականում իրենք թուրքացված հայերի ժառանգներն են»-պատմեց թուրքագետը։

Նա նշեց, որ չնայած թուրքական շոուն որոշակի անջրպետ առաջացրեց պոլսահայերի եւ համայն հայության միջեւ, սակայն նաեւ նպաստեց, որ զարթոնք ապրի Թուրքիայում ուծացած հայերի ինքությունը։

Ռուբեն Մելքոնյանն, անդրադառնալով խաչի չտեղադրմանն, ասաց, որ իր համոզմամբ, դա պայմանավորված էր ոչ միայն տեխնիկական խնդիրներով, այլեւ  մի շարք հանգամանքներով։



NEWS.am

Просмотров: 485 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: