Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 1 » Սեյրան Օհանյան. Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց տվեց իր իսկական դեմքը
14:25
Սեյրան Օհանյան. Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց տվեց իր իսկական դեմքը

Հայկական բանակը հստակ կատարում է սահմանի պահպանության իր խնդիրը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, ադրբեջանական ջոկատի երեկվա դիվերսիոն հարձակումը արժանի հակահարված ստացավ: «Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց տվեց իր իսկական դեմքը: Այն բանից հետո, երբ մեր դիրքապահները համարժեք պատասխան տվեցին, դիվերսանտները փախուստի դիմեցին: Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմից կա 2 սպանված, իսկ ադրբեջանական կողմից` 1 վիրավոր: Ամեն ինչ ճիշտ հակառակն է: Հակառակորդն է կորուստներ կրել, իսկ մենք մեկ վիրավոր ունենք: Պետք է նշել, որ մեր բանակը միշտ իր պայմաններն է պարտադրում շփման գծում և ցանկացած հարձակում համաարժեք պատասխան է ստանում»,-ասել է Սեյրան Օհանյանը: Oգոստոսի 31-ի լուսաբացին, մոտովորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի վերաբերյալ տարվում է հետաքննություն:
PanARMENIAN.Net
Просмотров: 717 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: