Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 26 » Սբ. Խաչ եկեղեցու պատարագը Թուրքիայի ևս մեկ PR քայլ է
17:18
Սբ. Խաչ եկեղեցու պատարագը Թուրքիայի ևս մեկ PR քայլ է

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացումը Հայոց ցեղասպանությունն արդարացնելու Անկարայի հերթական փորձն է: Այդ մասին panarmenian.net ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, եթե Թուրքիան իրականում ցանկանար եկեղեցի բացել հավատացյալների համար, ապա ոստիկանությունը եկեղեցուց չէր վռնդի հայաստանցի երեխաներին` արգելելով աղոթել: «Ժամերգության անցկացումը ևս մեկ PR քայլ է, որը ցույց կտա Անկարայի իրական մտադրությունները. պատրաստ են արդյոք երկրի ղեկավարությունը և հասարակությունը համաձայնության գալ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը`բարոյական և նյութական փոխհատուցումներով»,- ասել է Համբարյանը:

Անցյալ շաբաթ թուրքական ոստիկանությունը Սբ. Խաչ եկեղեցուց վռնդել էր հայ երեխաներին, որոնք ուխտագնացություն էին կատարում Արևմտյան Հայաստանում: Ոստիկանը թույլ չի տվել մոմ վառել` պատճառաբանելով, թե իբր նրանք «կվնասեն որմնանկարները»:

panarmenian.net

Просмотров: 561 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: