20:02 Ո՞ւմ դեմ է ուղղված ՀԱԿ-ի պայքարը` իշխանությա՞ն, թե՞ իրական ընդդիմության | |
«Վերջերս ՀԱԿ-ը իր թռուցիկներում շատ է ձգտում փնովել, և մեր մոտ հարց է ծագում` ո՞ւմ դեմ է ՀԱԿ-ը այսօր պայքարում` Սերժ Սարգսյանի, թե` Դաշնակցության, Րաֆֆի Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանի»,-«Դուպլեքս» մամուլի ակումբում հարց բարձրացրեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` լրագրողներին վկայակոչելով ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի վերջին մամուլի ասուլիսը, որտեղ, ըստ ԺԿ նախագահի` Դ. Շահնազարյանը բոլորին անվանել էր պռոյեկտ: «Այստեղ հարց է ծագում, թե ով է ասողը` Ազգային անվտանգության նախկին ղեկավարը»,-նշեց Տ. Կարապետյանը` հիշեցնելով, որ Շահնազարյանի ժամանակ էլ Ազգային անվտանգության նկուղներում մարդիկ տառապել են. «Իրոք, իրենք իրավասու են որևէ մեկին վարկաբեկելու` վարկաբեկված լինելով: Մեկը` Ազգային անվտանգության նախկին նախարար է, մեկը` Ներքին գործերի նախկին նախարար, մեկը` Գ. Ջհանգիրյանը, նախկին ռազմական դատախազն է, որի ստամոքսում տեղավորվել է և հոկտեմբերի 27-ը: Իրոք, այդ մարդիկ իրավունք ունեն անբիծ մարդկանց փնովելու ու պռոյեկտ անվանելու, ասելով, թե, իբրև, հեռուստաընկերությունը փակել են` կեղծ ընդդիմություն սարքելու համար: Այստեղ հարց է առաջանում` գուցե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել միտումնավոր` պայմանավորվելով այն ժամանակ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, որ նորից վերադառան, որովհետև 10-ը տարի լռել է: Եվ եկել է խաղի մեջ մտնելու ժամանակը և ինքը մտել է»-նշեց ԺԿ նախագահը, ևս մեկ անգամ հարցնելով` թե՞ ում դեմ է ուղղված ՀԱԿ-ի պայքարը` իշխանությա՞ն, թե՞ իրական ընդդիմության, որը միշտ եղել է ժողովրդի կողքին: Ինչ վերաբերում է այն հաղթանակին, որը ՀԱԿ-ը վերագրում է իրեն` Ազատություն հրապարակ մտնելով, ապա ԺԿ նախագահը հիշեցնում է, որ Ազատություն հրապարակը առաջինը նվաճել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հետո` ՀԱԿ-ը, հետո`Ժողովրդական շարժումը: «Որն է այսօր նվաճումը` հրապարակը, թե ժողովրդավարությունը, որն է այսօր ժողովրդին պետք` իշխանության փոփոխությունը, թե պայմանավորվածությունը իշխանության հետ: Պարոն Շահնազարյանը ևս նշել էր, որ` հա, մենք բանակցում ենք, ինչ է եղել, բա պետք է բանակցենք: Այստեղ ևս հարց է ծագում, եթե բանակցում եք, ինչո՞ւ ժողովուրդը չգիտի` ինչի մասին եք բանակցում, որն է բանակցության թեման: Ես երկար ժամանակ ձգտում էի ընդհանրապես չանդրադառնալ այդ հարցերին, որ մեզ չմեղադրեն, իբրև մենք պայքարում ենք ընդդիմության` ՀԱԿ-ի դեմ, բայց մենք ՀԱԿ-ի հետ խնդիր չունենք, ինքը ունի, որովհետև ուզուրպատցրել է ընդդիմադիր դաշտը, ասելով` բացի մեզանից, մնացած բոլորը պռոյեկտ են»,-նշեց ԺԿ նախագահը` այն համարելով պայմանավորվածություն իշխանության հետ` երկու դաշտը հսկելու նպատակով: diplomat.am
| |
|
Всего комментариев: 0 | |