Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 7 » Օբաման այսօր ավելի քան երբևէ զգում է հայերի աջակցության կարիքը. Referans
14:57
Օբաման այսօր ավելի քան երբևէ զգում է հայերի աջակցության կարիքը. Referans
Նոյեմբերին ամերիկյան Կոնգրեսում կայանալիք ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման ավելի շատ է զգալու ամերիկաբնակ հայերի և հրեական լոբբիի աջակցության կարիքը: Այս մասին գրում է թուրքական Referans պարբերականը` անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա համատեքստում թուրք-ամերիկյան հարաբերություններին:«Սեպտեմբերին Թուրքիան ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր նախագահությունը: ԱԽ օրակարգում երկու կարևոր նիստ կա` սեպտեմբերի 23-ին և 27-ին: Առաջին նիստը նախագահելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, իսկ երկրորդը` արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Մեծ հավանականությամբ, ինչպես Գյուլը, այնպես էլ Դավութօղլուն, իրենց ամերիկացի գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ են ունենալու, որոնց ընթացքում երկկողմ հարաբերություններից զատ քննարկվելու են նաև Թուրքիա-Իսրայել լարվածությունը, Իրանի հետ ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիրը, ինչպես նաև հանրաքվեի պատճառով կանգ առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գրում է թուրքական պարբերականը` նշելով, որ եթե թուրքական իշխանությունները որոշ քայլեր չձեռնարկեն Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը վերակենդանացնելու ուղղությամբ, ապա թուրք-ամերիկյան հարաբերություններում դարձյալ ճգնաժամ առաջ կգա, որի հաղթահարումը, նախորդ տարիների համեմատությամբ շատ դժվար է լինելու:«Եթե Անկարան քայլեր չիրականացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա ամենաուշը մարտին բազմաթիվ պատվիրակություններ են մեկնելու Միացյալ Նահագներ և փորձելու են Վաշինգտոնին բացատրել, թե ինչքան է Թուրքիան բարկանալու ԱՄՆ-ի կողմից 1915թ. ողբերգության համար Ցեղասպանություն եզրույթի գործածման դեպքում: Սակայն այս անգամ Թուրքիան շատ ավելի դժվարին կացության մեջ է հայտնվելու, քանի որ ամերիկյան կողմը քիչ ուշադրություն է դարձնելու Թուրքիայի պահանջներին»,- գրում է Referans-ը` ընդգծելով, որ դրա պատճառներից մեկը թուրք-իսրայելական լարված հարաբերություններն են, իսկ մյուսը` նոյեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսում կայանալիք ընտրությունները:«Հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Օբամայի վարչակազմը կորցրել է իր ընտրազանգվածի 15%-ին: Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ դա սպասելի էր, և Օբամային համեմատելով Քլինթոնի, Ռեյգանի և Ջիմի Քարտերի հետ, նշում են, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը շատ ավելի լավ վիճակում է: Սակայն սա դեռ չի նշանակում, որ դեմոկրատներին հաջողվելու է Սենատում և Ներկայացուցիչների պալատում պահպանել մեծամասնությունը»,- գրում է Referans-ը` ավելացնելով, որ Իրաքից զորքերի դուրսբերումը, անկասկած, աշխատելու է ի օգուտ դեմոկրատների, սակայն ԱՄՆ-ի մի շարք նահանգներում առկա տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունը կթողնի ընտրություններում Օբամայի վարկանիշի վրա:«Այդ պատճառով Օբաման ավելի շատ է զգալու հայերի և հրեական լոբբիի աջակցության կարիքը»,- գրում է Referans-ը` նշելով, որ եթե Թուրքիան ներկա պահին քայլեր իրականացնի Հայաստանի հետ ոչ մի կերպ չկարգավորվող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում սպասվող լարվածությունը հնարավոր կլինի որոշ չափով մեղմել:

Tert.am

Просмотров: 481 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: