Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 2 » ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
13:20
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 
Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետեւ յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռեւս շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական եւ թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ եւ կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար: 
Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին:
Սեպտեմբերի 2-ը տոն է նաեւ մեր հայրենակիցների համար` Հայաստանում եւ Սփյուռքում, ում միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը եւ շարունակում է ծաղկել ու բարգավաճել: 
Թանկագին հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարեւորագույն տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Просмотров: 693 | Добавил: hayruni88 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 1
0  
1 Էդգար   (03.09.2010 23:22) [ՆՅՈՒԹ]
էս ի՞նչ քարտեզ է:
էս ին՞չ եք պռոպագանդում:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: