Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 30 » Ն. Զոհրաբյան. «Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձագանքեն Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին»
20:03
Ն. Զոհրաբյան. «Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձագանքեն Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին»

«Հայկական կողմը բազմիցս ասել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչը որոշակիորեն մշակվեց Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Բոլորիս համար էլ տեսանելի էր Ադրբեջանի քաղաքական էլիտայի հիստերիկ պահվածքը, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգյան հանդիպումից հետո, ինչը մեկ բանի մասին է վկայում. Ադրբեջանը պատրաստ չէ առաջադրված շրջանակներում, այն է՝ Սանկտ Պետերբուրգում որոշակիորեն վերջնական տեսքի բերված Մադրիդյան փաստաթղթի հիման վրա խաղաղ բանակցային ճանապարհով լուծել ԼՂ հիմնահարցը,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը մշտապես մերժում է համանախագահների ներկայացրած առաջարկները, ինչի արդյունքում բանակցային գործընթացը դանդաղում է՝ նշել է ԱԺ պատգամավոր, Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, դրա վկայությունը Ադրբեջանի հիստերիկ քայլերն են առ այն, որ Ադրբեջանը փորձում է խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ենթակայությունից տեղափոխել մասնավորապես ՄԱԿ:

«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի կողմից, հերթական անգամ փորձ է արվելու քննարկման առարկա դարձնել, այսպես կոչված «գրավյալ տարածքների» խնդիրը, իսկ թուրք-ադրբեջանական համատեղ լոբբին փորձում է հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ մանդատից տեղափոխել ԵԽԽՎ: Իմ գնահատմամբ, արդեն ժամանակն է, որ եռանախագահող երկրներն իրենց հստակ գնահատականը տան Ադրբեջանի պահվածքին, քաղաքական էլիտայի գործելաոճին: Նմանատիպ գործողությունների պատասխանը՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հստակ արձանագրումներն էին ԼՂ հարցում, այն է՝ ԼՂ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում պետք է լուծվի և բացարձակապես աննպատակահարմար ու անընդունելի է հարցը որևէ այլ տեղ տեղափոխելը: Երկրորդ, ինչն արձանագրվեց նաև Սանկտ Պետերբուրգում, Մայնդորֆում, ինչի տակ, ի դեպ ստորագրել էր նաև Ադրբեջանի նախագահը՝ ուժի կիրառումն ընդհանրապես պետք է բացառվի: Եվ երրորդ, ՌԴ նախագահը նշեց, որ եռանախագահողների ֆորմատում փոփոխությունները նպատակահարմար չէ, մինչդեռ ինչպես հայտնի է, Ադրբեջանը փորձում է անվստահություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի ֆորմատին»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքերով, ժամանակն է, որ Ադրբեջանի քաղաքական էլիտայի՝ Իլհամ Ալիևի, Էլմար Մամեդյարովի, Նովրուզ Մամեդովի, Ալի Հասանովի, Արազ Ազիմովի՝ այսպես ասած ղարաբաղյան հարցով իրարամերժ հայտարարություններով և խնդրի կարգավորումը համառորեն տորպեդավորող քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ արձագանքեն:

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 1282 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: