Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 24 » Կոմանդոսը Սեյրան Օհանյանի մասին. Ձիերին ընթացքի ժամանակ չեն փոխում
18:20
Կոմանդոսը Սեյրան Օհանյանի մասին. Ձիերին ընթացքի ժամանակ չեն փոխում

 
Վերջին շրջանում հայկական զինված ուժերում արձանագրվող արյունալի դեպքերի մասին NEWS.amը զրուցել է արցախյան պատերազմի մասնակից գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ:  

Պարոն Տեր Թադեւոսյան, հայկական բանակում վերջերս հաճախակիացել են սպանության դեպքերը, ի հայտ են գալիս բանակի ներքին խոհանոցին վերաբերող նորանոր հանցավոր երեւույթներ: Շատերի դիտարկմամբ Պնախարար Սեյրան Օհանյանը չի կարողանում վերահսկել բանակում տիրող իրավիճակը, հետեւապես պետք է հեռանա պաշտոնից: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Ես չեմ կարծում, որ նման դժվար իրավիճակում պետք է պահանջել նախարարի հրաժարականը: Ինչպես ասում են՝ ձիերին ընթացքի ժամանակ չեն փոխում: Սեյրան Օհանյանն անցել է պատերազմի դժվարին դպրոց եւ նա ունակ է հաղթահարել այն իրավիճակը, որն ի հայտ է եկել հայկական բանակում: Պաշտպանության համակարգում մասնակի փոփոխություններն ընդունելի կլինեն, սակայն բանը չպետք է հասնի նախարարի փոփոխությանը:

Իսկ եթե Ձեզ առաջարկ արվի ստանձնել Պնախարարի պաշտոնը, Դուք կհամաձայնե՞ք:

Ոչ, ես չեմ ընդունի այդ առաջարկը, նախ՝ տարիքից ելնելով, եւ բացի այդ աշխատունակությունս հաշվի առնելով: Նախարարի պաշտոնն ահռելի, ոչ նորմավորված աշխատանք է պահանջում: Ես աշխատել եմ պաշտպանության համակարգում եւ գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում նախարարի պաշտոնը: Ես հաստատ չեմ կարող նման պաշտոն ստանձնել: Ես ինձ տեսնում եմ հասարակական ոլորտում, եւ ցանկանում եմ հասարակական իմ գործունեությամբ աջակցել բանակին, վեր հանել առկա խնդիրներն ու դրանց լուծման բանալիները գտնել: Անշուշտ, հասարակության հետ մեկտեղ:   

Իսկ պրոֆեսիոնալ բանակին անցնելուն ինչպե՞ս եք վերաբերվում: Կարծում եք, այդ անցումը հնարավորություն կտա խուսափե՞լ այն իրավիճակից, որն առկա է ներկայիս բանակում: 

Հայաստանը ներկայումս չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եթե հզոր Ռուսաստանը չկարողացավ անցնել պրոֆեսիոնալ բանակի, ապա Հայաստանն առավել եւս: Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար պետք է հարուստ երկիր լինես: Պրոֆեսիոնալ բանակը թեեւ թանկ, սակայն արժեքավոր բանակ է: Բայց  հիմա դրա ժամանակը չէ, եւ նման բանակի անցնելու համար ժամանակ, ռեսուրսներ եւ կադրեր են պետք: 

 

Զրուցեց Հեղինե Մանուկյանը       NEWS.AM


Просмотров: 468 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: