Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 11 » Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին
10:36
Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին

Նախօրեին Անթալիայում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացի, 29-ամյա Աննա Դավթյանի դիակը: Այս մասին լրատվամիջոցներից մեկին հայտնել են Աննայի ծնողները, որոնք նախօրեին երեկոյան են վերադարձել Թուրքիայից: Դեռ հուլիսի վերջերին թուրքական «Sabah»-ը օրաթերթը տեղեկացրել էր, թե հանգստանալու նպատակով Անթալիա ժամանած մի հայաստանցի է կորել, որը 6 ամսվա հղի է եղել: Որպես վարկած, առաջ էր քաշվում այն, որ նրան առեւանգել են: Աննա Դավթյանի հայրենի Չարենցավան քաղաքում լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ հնարավոր է երիտասարդ կինը հասարակ վիճաբանության զոհ դարձած լինի: Թե ինչ է իրականում տեղի ունեցել Անթալիայում, դեռեւս հայտնի չէ:

Ըստ որոշ տեղեկությունների, ամուսնանալուց հետո Աննա Դավթյանը անցյալ տարի մեկնել է Դուբայ, իսկ հուլիսի 15-ին` Անթալիա` հանգստանալու: Երկու օր իր արձակուրդը անցկացնելով Անթալիայում` Աննա Դավթյանը ցանկացել է ընդմիջել այն եւ վերադառնալ Դուբայ, սակայն հուլիսի 17-ին անհետացել է: Ըստ շրջանառվող լուրերի, կնոջ դին հայտնաբերվել է ջրանցքում` խոշտանգված վիճակում: Այդ իսկ պատճառով առայժմ 100 տոկոսանոց վստահություն չկա, որ հայտնաբերված դիակը իսկապես Աննայինն է, չնայած նրա մայրը գրեթե համոզված է, որ դա իր դուստրն է: Աննա Դավթյանի դին առայժմ գտնվում է Թուրքիայում, քանզի նրան հայրենիք վերադարձնելու հետ կապված խոչընդոտներ կան: Պատճառներից մեկն այն է, որ դիակը անճանաչելիորեն խոշտանգված է, եւ ինքնությունը հաստատելու համար պետք է ԴՆԹ ստուգում անցկացվի: Դիակը տեղափոխելուն, ըստ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի, խանգարում է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Չարենցավանից երեկ մեզ հայտնեցին, որ երիտասարդ կինը Անթալիա էր մեկնել Հայաստանից, քաղաքում նրան վերջին անգամ տեսել էին հուլիսի սկզբին: Անահիտ Դավթյանի հայրը աշխատում է Չարենցավանի էլեկտրոցանցում, մայրը` քաղաքի կադաստրում: Առայժմ հստակ տեղեկություններ չկան, թե ում հետ է նա մեկնել Անթալիա: Այս պատմության մանրամասները կփորձենք ներկայացնել առաջիկայում:

                                                                                 armtimes.com   

Просмотров: 626 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: