Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 7 » Կատաղի ծեծկռտուք թուրքական իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև
13:47
Կատաղի ծեծկռտուք թուրքական իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև
 Իզմիրում բախվել են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող և Ժողովրդա–հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչները։Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Ալիաղա–Ջումաօվասը երկաթգծի բացման արարողության ժամանակ, որին ներկա են գտնվել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։Երբ Էրդողանն ամբիոնից սկսել է ճառել, դահլիճում ներկա գտնվող Ժողովրդա–հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները բացականչել են. «Բարով ես եկել «գյավուր Իզմիր», մենք չենք մոռացել»։ Այդ բացականչությունից հետո վիճաբանություն է սկսվել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչների միջև, որը վերաճել է կատաղի ծեծկռտուքի։Տուրուդմբոցին միջամտել են իրավապահներն ու թիկնապահները։ Ձերբակալվել են Ժողովրդա–հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ։Հիշեցնենք, որ տարիներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներից մեկի ժամանակ Իզմիրն անվանել էր գյավուրների (անհավատների) քաղաք։




Tert.am

Просмотров: 506 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: