Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 8 » Իշխանությունը երկիրը տանում է հեղափոխության
23:10
Իշխանությունը երկիրը տանում է հեղափոխության
«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:



- Սոչիում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպումը եւ դրան հետեւած հայտարարությունը, Ձեր կարծիքով, որեւէ ազդեցություն կունենա՞ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:


- Կարծում եմ` այդ հանդիպումն ու դրան հաջորդած հայտարարությունը որեւէ ազդեցություն չեն թողնի ներքաղաքական իրավիճակի վրա եւ որեւէ փոփոխության չեն բերի: Այլ բան, որ մարդիկ սկսել են չհասկանալ այդ հանդիպումների իմաստը, քանի որ այդ հանդիպումները որեւէ խնդիր չեն լուծում, արդյունքում միայն ընդհանուր հայտարարություններ են ստորագրվում: Ընդ որում` այս վերջին հայտարարությունը շատ ավելի վատն էր, քան նախկինները: Եթե ե՛ւ Աստրախանում, ե՛ւ նախկինում ընդունված բոլոր հայտարարություններում կա կետ, ըստ որի` միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի խնդիրը, ապա այս անգամ գրված է, որ կողմերը կձգտեն վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով: Այսինքն` Ադրբեջանը կարողացավ ցանկալի ձեւակերպում մտցնել: Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական էլիտան իր համար երկու որոշում ունի` հարցը պետք է լուծել կա՛մ ռազմական զարգացման ճանապարհով, կա՛մ ավանտյուրայի զարգացմամբ, որի դեպքում Ադրբեջանն իր համար ինչ-որ դիվիդենտների է սպասում: Իսկ Սերժ Սարգսյանին այսօր հետաքրքրում է միայն մեկ բան` պահպանել ստատուս քվոն` երկրի ներսում իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար:


- Հայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին կայացած հանրահավաքի ժամանակ ընդունված փաստաթղթի մեջ 15 կետից բաղկացած պահանջներ են ներկայացված, որոնք պետք է կատարվեն մինչեւ մարտի 17-ը: Ձեր կարծիքով, այս ժամկետում Սոչիի հանդիպման գործոնը կա՞ր, թե՞ ոչ, եւ այդ հանդիպումից հետո ի՞նչ կլինի ներքաղաքական դաշտում:


- Բնականաբար, արտաքին գործոնները հաշվի առնվել են: Հայաստանի ներքին քաղաքականությունն արտաքինի շարունակությունն է, եւ պարզ է, որ այդ ամենը հաշվի են առել: Ես կարծում եմ, սակայն, որ Սերժ Սարգսյանը հիմա մտմտում է` անե՞լ ինչ-որ բան եւ գնալ ընդդիմության հետ բանակցությունների, թե՞ ոչ: Եթե գնում է քայլերի, ապա հասկանալի չէ իր տղայական կեցվածքը, թե իր հետ ուլտիմատումների լեզվով չպետք է խոսել: Բայց մյուս կողմից` չանել Կոնգրեսի պահանջները, նշանակում է` պետք է երկրում այնքան լավացնի կյանքը, որ ժողովրդի ապագա ցասումն այդպես կանխվի: Հիմա ինքը մտմտում է, եւ այնտեղ Սոչիի հանդիպման գործոնը կարեւորություն չունի: Եթե Սոչիում նրան պարտադրեին ինչ-որ բան հանձնել, ապա նա կփորձեր այստեղ իրավիճակը սրել, սակայն Սերժ Սարգսյանն այն վիճակում չէ, որ կարողանա ինչ-որ բան ստորագրի, ինչ-որ բան հանձնի: Աշխարհը հասկացել է` Սերժ Սարգսյանն ինչ թուղթ էլ ստորագրի, միեւնույն է, այն իրագործելի չէ: Նա չունի այն հեղինակությունը, որ որեւէ թուղթ ստորագրելով կարողանա հայ հասարակությանը բացատրել ու անցկացնել: Ժամանակին Հայ-թուրքական արձանագրություններն էլ ստորագրեց, հետո ինչ, միեւնույն է, նա չկարողացավ դրանք անցկացնել, բացատրել: Կա երկրորդ տարբերակը` ստորագրելուց հետո դրա դեմ ընդվզողների նկատմամբ ուժ կիրառել, բայց ինքն էլ գիտի` դա ուղիղ ճանապարհ է դեպի Հաագա: Իմ կարծիքով, աշխարհը պայթունավտանգ երկրներում խորհուրդ է տալիս իշխանություններին գնալ ընդդիմության հետ երկխոսության:


- Իսկ ձեր կարծիքով, Հայաստանում իշխանությունները կգնա՞ն ընդդիմության հետ երկխոսության, պահանջների կատարման:


- Դեռ մինչեւ կիրակի օրը իմ մոտ տպավորություն էր, որ նրանք կատարելու են ինչ-որ բան, այսինքն` կսկսեն ինչ-որ պրոցեսներ: Սակայն հիմա Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի, թե ինչ անի: Ամեն ինչ հիմա կանգ է առել ու մտել փակուղի: Դա գալիս է նրանից, որ ամերիկացիները նրան մի բան են ասում, ռուսները` մեկ այլ բան, եւ քանի որ նա իրարամերժ խոստումներ է տվել, չի կարող դրանք իրականացնել:


- Այս կոնտեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` նախորդ շաբաթ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության մասին հայտարարությունները:


- ԱՄՆ-ը հստակ ասում է, որ եթե Ս.Սարգսյանը չի կատարում իր խոստումները ո՛չ Թուրքիայի, ո՛չ ԼՂ խնդրի, ո՛չ առավելապես ներքաղաքական իրավիճակների առումով, ուրեմն անհասկանալի է մինչեւ այսօր Ս.Սարգսյանի կուրսին հավանություն տալը: Եվ հիմա սկսվել է պրոցես` երբ հասկացան, որ այդ մարդն ամբողջովին դեպի ՌԴ է ձգտում. պրոցես սկսվեց` փակվեց Լինսի ծրագիրը եւ այլն: Ամերիկացիները հստակ ասում են, որ բավական չէ որեւէ պայմանավորվածություն չի կատարում, հենց մի բան այն չի լինում, փախնում է մյուս կողմի գիրկը: Դրա համար էլ դեսպանը շատ խիզախ քայլ կատարեց, ընդ որում` միանշանակ համոզված եմ, որ նրա քայլը կապված էր Սթեյնբերգի եւ Գորդընի վերջին այցի հետ, այսինքն` քննարկել են, որ այցից հետո նման հայտարարություն է անում: Իհարկե, դեսպանը որեւէ նոր բան չասաց, այլ ասաց այն, ինչ մենք բազմիցս ենք ասել` այսպես Սերժ Սարգսյանը երկիրը տանում է հեղափոխության:


- Եթե իշխանությունները չկատարեն 15-կետանոց պահանջները, Կոնգրեսը, Ձեր կարծիքով, կգնա՞ հեղափոխական քայլերի, թե՞ ոչ:


- Ես չգիտեմ, թե Կոնգրեսն ինչ ծրագրեր ունի: Բայց եթե հստակ խոսենք, ապա Կոնգրեսն էլ է հայտնվել փակուղում. եթե մինչեւ ամսի 17-ը որեւէ բան չի կատարվում, ապա Կոնգրեսը երկու ճանապարհ ունի` կա՛մ պետք է ռադիկալ քայլերի գնա, կա՛մ մեկնաբանի, թե ինչու իր վերջնագիրը չկատարվեց: Ես միշտ այդ եմ ասել, եւ տակտիկական առումով դրանում է եղել իմ հակասությունը Կոնգրեսի հետ` եթե մենք վերջնագիր ենք ներկայացնում, ապա պետք է հասկանանք դրանք չկատարելու դեպքում մեր քայլերի տրամաբանությունը: Շատ լավ իմանալով, որ իշխանությունները միայն ուժի ճնշման տակ են ինչ-որ բան կատարում, կարելի է հասկանալ` արդյոք այդ ուժը բավարա՞ր է, եկե՞լ է կրիտիկական պահը, որ ակտիվ գործողությունների դիմենք: Այնպես որ, Կոնգրեսը թե ինչ քայլերի կդիմի` պարզ կլինի հանրահավաքի օրը:


- Իսկ չե՞ք կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսի սրընթաց բնույթ ունի, որ կրիտիկական պահը գնալով հասունանում է, ավելին` Կոնգրեսի տարբեր գործիչներ իշխանություններին հասկացնում են` եթե չգնան այդ պահանջների կատարմանը, ապա իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, եւ ժողովուրդն այլեւս չի ենթարկվի ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը եւ ինքն իր հարցերը կլուծի:


- Դա ապագան է: Նրանք ճիշտ են կանխատեսում, որ պրոցեսները դեպի այդ կողմ են գնում: Մենք էլ ենք կանխատեսել նույնը: Բայց մի բան է կանխատեսելը, մի բան` պրոցեսը մինչեւ վերջ տանելը: Հիմա ընդդիմությունը մի խնդիր ունի` չի կարելի իրավիճակն արհեստական սրել, այլապես ընդդիմությունը կպարտվի: Ցասումն արհեստականացնելն օգուտ է իշխանությանը: Սակայն մյուս կողմից` 50 հազարը դեռ բավարար չէ ցասում արտահայտելու համար, ուստի պետք է հասունանա կրիտիկական պահը:



1ina.m

Просмотров: 562 | Добавил: hayruni88 | Теги: A.Karapetyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
0  
2 hayruni88   (09.03.2011 00:05) [ՆՅՈՒԹ]
DIPUK ASACIQ PARON HIKSOS:_))) HETN EL SHAT HERU PAXCHENQ:_)

+1  
1 Hiksos   (08.03.2011 23:48) [ՆՅՈՒԹ]
ով-ով բայց ոլ Ալամ կալապետյանն է Ռուսամետւոթյան մեջ մեկին մեղադրեւմ..դե թող ո փախի...

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: