Главная »
2011 »
ՓԵՏՐՎԱՐ »
23 » Իրանցի հաքերները «Ամերիկայի ձայն»-ի կայքում կոչ են զետեղել՝ չմիջամտելու իսլամական երկրների գործերին
12:17 Իրանցի հաքերները «Ամերիկայի ձայն»-ի կայքում կոչ են զետեղել՝ չմիջամտելու իսլամական երկրների գործերին |
Իրանցի հաքերները կոտրել են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքը եւ այնտեղ զետեղել Միացյալ Նահանգներին ու անձամբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված կոչ՝ չմիջամտելու իսլամական երկրների գործերին: Հաքերների խմբին, որն իրեն անվանում Է «Իրանի կիբեռ-բանակ», ժամանակավորապես հաջողվել Է կաթվածահար անել ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի բազմաթիվ ծառայությունների աշխատանքը եւ նրա կայքում զետեղել իրենց լոգոտիպը՝ Իրանի դրոշի եւ «Կալաշնիկով» ինքնաձիգի պատկերմամբ:
«Մենք ապացուցեցինք, որ որ կարող ենք,- ասված Է նրանց ուղերձում:- Տիկին Քլինթոն, դուք ցանկանու՞մ ենք լսել ճնշված ժողովուրդների ձայնը: Իսլամական աշխարհը չի հավատում Միացյալ Նահանգների խորամանկություններին: Մենք կոչ ենք անում ձեզ դադարեցնել միջամտությունը իսլամական պետությունների ներքին գործերին»:
armenpress.am |
Просмотров: 263 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |