Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 7 » Հայոց ցեղասպանության ճանաչված չլինելը ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա. Նենսի Փելոսի
16:47
Հայոց ցեղասպանության ճանաչված չլինելը ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա. Նենսի Փելոսի
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի անդամներն ու աջակիցներն այս շաբաթ տեղի ունեցած բարեգործական մի միջոցառման շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ և պահանջել քվեարկության դնել թիվ 252 բանաձևը, որն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» օրաթերթը։Փելոսին իր խոսքում նշել է, որ ԱՄՆ նախագահի շատ թեկնածուներ իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո դրժել են խոստումը։Նա նաև նշել է, որ մարդկային արժեքների և Ռուանդայի, Դարֆուրի, ինչպես նաև աշխարհի ցանկացած այլ կետում իրականացված ցեղասպանությունների մասին խոսելու բարոյական իրավունք ունենալու համար Միացյալ Նահանգները պետք է նախևառաջ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես այդ փաստը «ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա» և թույլ չի տալիս, որպեսզի Ամերիկայի ժողովուրդը հանդես գա որպես ճշմարտության ամենուժեղ ջատագով։Նշենք, որ 1986–ից ի վեր զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Նենսի Փելոսին ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այս տարվա ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողության ընթացքում Փելոսին իր գործընկերներին կոչ էր արել պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ ողջ կառավարությունն այս ոճիրը չի ճանաչել որպես Ցեղասպանություն։Հիշեցնենք, որ թիվ 252 բանաձևը 2009թ. մարտին ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը։ 2010թ. մարտին բանաձևը հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ ԱՄՆ հայ համայնքն այժմ պահանջում է բանաձևը քվեարկության դնել նաև Ներկայացուցիչների պալատում։

Ներկայումս բանաձևին սատարում է 140 կոնգրեսական։

Tert.am

Просмотров: 467 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: