Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 17 » Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը` Ջուլիան Ասանժի փաստաբան
18:05
Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը` Ջուլիան Ասանժի փաստաբան

Մարդու իրավունքների հայտնի պաշտպան, իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, ով հեղինակել է «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» աշխատությունը, հաճախ է հայտնվում մարդու իրավունքներին վերաբերող աղմկահարույց պատմություններում: Այս անգամ Ռոբերթսոնը բրիտանական եւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է որպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան:

Կիսատ թողնելով արձակուրդը Ավստրալիայում` ՄԱԿ-ի նախկին դատավոր, բրիտանական խոշոր իրավաբանական կազմակերպության ղեկավար Ջեֆրի Ռոբերթսոնը վերադարձել է Լոնդոն` ներկայացնելու Ասանժի շահերը երկրի բարձրագույն դատարանում: Հինգշաբթի օրը նա մյուս երկու փաստաբանների հետ միասին կարողացավ 250 հազար ֆունտ ստերլինգ գրավով ազատ արձակվել Ջուլիան Ասանժին, ով ձերբակալվել էր նախորդ շաբաթ` Շվեդիայում բռնաբարություն եւ սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով:

WikiLeaks-ի հիմնադիրը ազատ է արձակվել մինչ հունվար, երբ դատարանը կքննի Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը: Դատարանից դուրս գալով` նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու հատկապես իր իրավաբաններին` արդյունավետ ու հաջող աշխատանքի համար: 

Ասանժն ու Ռոբերթսոնը երկուսն էլ Ավստալիայից են, ինչը դիտվում է որպես փաստաբանի ընտրության պատճառներից մեկը: Բրիտանական Guardian-ը զարմանալի է համարել Ասանժի իրավաբանական թիմի ընտրությունը, քանի որ երեք փաստաբաններից ոչ ոք կասկածյալների փոխանակման հարցի մասնագետ չէ: Independent-ը գրում է. - «Ռոբերթսոնը բոլորի ճաշակով չէ: Պահպանողականները չեն համակրում նրա լիբերալ մոտեցումները: Կաթոլիկները բազմիցս բախվել են նրա հակապապական հայտարարություններին: 2006 թվականի «Հանցանքներ մարդկության դեմ» գրքում Ռոբերթսոնը խստորեն քննադատում է Ջորջ Բուշի քաղաքականությունը Իրաքում»:

Այնուամենայնիվ, Independent-ի մեկնաբանմամբ` եթե որեւէ մեկը կարող է պաշտպանել Ասանժին անօրինական հետապնդումից, դա Ջեֆրի Ռոբերթսոնն է:

Ռոբերթսոնը Հայոց ցեղասպանության հարցով զբաղվել է երկար տարիներ, եւ 2009 թվականին Բրիտանիայի հայ համայնքի խնդրանքով իրավաբանական կարծիք ու հետազոտություն է հրատարակել ցեղասպանության փաստի մասին:

«Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ, ու ես հստակ գնահատական եմ տվել 1915 թվականի դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձեւին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այդ փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել: Որքան ավելի շատ միջազգային իրավաբաններ ապացուցեն, որ իրավաբանորեն դա ցեղասպանություն էր, այնքան քաղաքական ղեկավարները ավելի քիչ կընդդիմանան ցեղասպանությանը ընդունմանը», - ասել էր Ջեֆրի Ռոբերթսոնը այս գարնանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:


                                                                                azatutyun.am
Просмотров: 501 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: