Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 23 » Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող քուրդ և ասորի պատգամավորներին չհաջողվեց վերընտրվել Ռիկսդագում
10:59
Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող քուրդ և ասորի պատգամավորներին չհաջողվեց վերընտրվել Ռիկսդագում
Շվեդիայում կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայոց ցեղասպանության բանաձին աջակցող ծնունդով Թուրքիայից պատգամավորներին չի հաջողվել վերընտրվել Ռիկսդագում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:Պարբերականի փոխանցմամբ, մասնավորապես, չեն վերընտրվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ազգությամբ ասորի Յըլմազ Քերիմոն և Ժողովրդական կուսակցությունից ազգությամբ քուրդ Գյուլան Ավջըն: Բանաձևին աջակցում էր նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ազգությամբ ասորի Իբրահիմ Բայլանը, որը նույնպես ծննունդով Թուրքիայից էր։ Նրա ընտրվել-չընտրվելու մասին, սակայն, թուրքական լրատվամիջոցները ոչինչ չեն հաղորդում:Ըստ ձայների նախնական հաշվարկի` Շվեդիայի 349 տեղանոց Ռիկսդագում իշխանության հետ կոալիցիա կազմած 4 կուսակցությունները հանդես կգան՝ 173, ընդդիմությունը՝ 156, ազգայնականները՝ 20 խորհրդարանականներով:Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագը 131 կողմ, 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:






Tert.am

Просмотров: 485 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: