Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 6 » Հայ-թուրքական Արձանագրությունները սեղանին են. Շվեյցարիայի նախագա
11:27
Հայ-թուրքական Արձանագրությունները սեղանին են. Շվեյցարիայի նախագա

Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները սեղանին են: Այս մասին թուրքական Zaman օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը:Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նոյեմբերի վերջին պատրաստվում է այցելել Շվեյցարիա: Այդ առնչությամբ Շվեյցարիայի նախագահը զրուցել է թուրք լրագրողների հետ՝ անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին:Ի պատասխան այն հարցին, թե «Շվեյցարիան որպես միջնորդ է հանդիսանում Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ միջնորդությունը դեռևս շարունակվո՞ւմ է», Շվեյցարիայի նախագահը հայտարարել է.«Արձանագրություններն ստորագրվել են անցած տարի, սակայն առայժմ իրենց վերջնական նպատակին չեն հասել: Ժամանակ է պետք… Սակայն առջևում ապագան է, որը հիմնվելու է ընդհանուր շահերի վրա: Ընդհանուր շահը տարածաշրջանի ժողովուրդների բարեկամության և խաղաղ միջավայրում գոյակցելն է: Այսօրվա հայ և թուրք ժողովուրդները չեն ցանկանում միայն խոսել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, այլև ցանկանում են ապրել բարեկամական և խաղաղ միջավայրում: Եվ ահա այստեղ Շվեյցարիան կարող է իր ներդրումն ունենալ: Կարող է ներդրում ունենալ Արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Մենք դրան պատրաստ ենք:Վարագույրի մյուս կողմում միշտ էլ բանակցություններ ընթանում են: Սակայն դա կախված է կողմերի քաղաքական կամքից: Մենք հեշտացնում ենք գործընթացը: Փորձում ենք լուծում գտնել բանակցությունների շարունակության համար: Մենք պետք է տեսնենք, որ կողմերը քաղաքական կամք են դրսևորում բանակցային սեղանի շուրջ նստելու համար»:Անդրադառնալով արձանագրային գործընթացում տեղի ունեցող զարգացումներին և այդ փաստաթղթերը Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում վավերացվելու հավանականությանը` Դորիս Լոյտարդն ընդգծել է, որ հայ-թուրքական Արձանագրությունները շարունակում են մնալ սեղանին:«Ցյուրիխյան Արձանագրությունները սեղանին են: Ըստ իս` իրականում հարաբերությունների կարգավորման համար առկա է քաղաքական կամք: Այդ առնչությամբ հուսով ենք, որ գործընթացը շարունակվելու է: Երբ ժամանակը գա, հանրությանը կտրամադրենք անհրաժեշտ տեղեկություն: Որևէ կասկած չկա, որ կողմերը քաղաքական կամք ունեն հարաբերությունների կարգավորման համար: Երբեմն հանրության առջև շատ նուրբ մանրամասներ քննարկելուց ավելի օգտակար է լինում լուռ դիվանագիտությունը:Հուսով ենք` արձանագրությունները կվավերացվեն երկրների խորհրդարաններում: Ձեզ որևէ կոնկրետ ժամանակահատված այդ առնչությամբ չեմ կարող ասել: Սակայն կարևոր է ոչ թե գործընթացի արագությունը, այլ` որակը»:

 




Tert.am

Просмотров: 538 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: