Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 17 » Հաղորդագրություն`Սահմանին երկու զինվոր է վիրավորվել
10:55
Հաղորդագրություն`Սահմանին երկու զինվոր է վիրավորվել
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:

      Հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992թ. ծնված Վարդան Անդրանիկի Հարությունյանը:
     Ժամը 12.50-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:
     Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի  արևելյան  (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող
1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը:
     Ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:
Վերոնշյալ միջադեպերի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են
:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Просмотров: 454 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: