Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 2 » Գրիգորի Այվազյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանի նախագահական և մեջլիսի ընտրություններում
16:14
Գրիգորի Այվազյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանի նախագահական և մեջլիսի ընտրություններում
Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահ Գրիգորի Այվազյանը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի փախստականների գծով հայաստանյան գրասենյակի ղեկավարին և Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ հայ փախստականների վերադարձը կազմակերպելու խնդրանքով։

«Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ է հայտարարություններ անում, թե Մինսկի խմբի խմբի շրջանակներում բանակցությունների բուն նպատակը, այսպես կոչված, օկուպացված տարածքների վերադարձն է և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրեր։ Շտապելով հիասթափեցնել պարոն Ալիևին՝ ուզում եմ հայտարարել, որ, անշուշտ, Ադրբեջանի քաղաքացիները կվերադառնան իրենց հարազատ վայրեր, բայց ոչ նրանք, ում սպասում է պարոն Ալիևը»,- նշեց Այվազյանը։

Ըստ նրա՝ 20 տարվա ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակը ճանաչել է նաև հայ փախստականների վերադառնալու իրավունքը։ ՄԱԿ-ը կարծում է, որ լավագույն տարբերակը փախստականներին իրենց նախկին բնավայրեր վերադարձնելն է։

Նա կոչ արեց բոլոր այն շահումյանցիներին, գետաշենցիներին, կիրովաբադցիներին և բաքվեցիներին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց հարազատ բնակավայրերը, դիմել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։

«Եթե Ադրբեջանը շտապի կատարել իր միջազգային պարտավորությունները, ես կհասցնեմ վերադառնալ Ադրբեջան և այդ երկրում առաջիկայում անցկացվելիք նախագահական և մեջլիսի ընտրություններում թեկնածություն առաջադրել։ Ես դրա իրավունքը ոչ պակաս ունեմ, քան Իլհամ Ալիևը։ Իսկ եթե Ադրբեջանը մերժի հայ ժողովրդի օրինական պահանջը, ապա մեկ անգամ ևս կապացուցի միջազգային հանրությանը, որ ԼՂՀ նկատմամբ որևէ իրավունք չունի և քաղաքակիրթ երկրների շարքում տեղ չունի»,- նշեց բանախոսը։

Այվազյանն ասաց, որ այս նախաձեռնությունը միայն Ադրբեջանի կեղծ քարոզչամեքենայի չեզոքացմանն ուղղված չէ. իրենց բնակավայրեր վերադառնալ ցանկացող հայերի թիվը քիչ չէ:

«Որքան Ադրբեջանի, այսպես կոչված, փախստականների թիվն է, նույնքան էլ հայեր կան, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրեր»,- ասաց Այվազյանը։

Եթե Ադրբեջանը մերժի հայերի օրինական պահանջը, ապա ստիպված կլինի փոխհատուցել նրանց կրած նյութական և բարոյական վնասները։ Ադրբեջանահայերի ասամբլեան հաշվարկներ է կատարել և պարզել, որ այդ վնասի չափը մոտ 100 մլրդ դոլար է կազմում։

«Անգամ Իլհամ Ալիևի թոռները պետք է աշխատեն, որ վճարեն այդ պարտքերը»,- նշեց Այվազյանը։

Ըստ նրա՝ քանի որ սեպտեմբերի 9-ին իր ծննդյան օրն է, այդ օրը ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնությամբ քննարկվելիք հակահայկական բանաձևը մեծ նվեր կլինի իր համար, «քանի որ Ադրբեջանը դրանով կդրժի բանակցությունների ձևաչափը։ Այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա նաև դե յուրե ճանաչել ԼՂՀ անկախությունը»։

Tert.am

Просмотров: 527 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: