Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 16 » Էրդողանը սկսել է շոուն. Աղթամարի բացումը հանդուրժողականության արտահայտություն է
10:30
Էրդողանը սկսել է շոուն. Աղթամարի բացումը հանդուրժողականության արտահայտություն է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Աղթամարի Ս. Խաչում տարվա մեջ մեկ անգամ պատարագ անցկացնելու թույլտվությունը վկայում է Թուրքիայի կողմից այլ կրոնների նկատմամբ հանդուրժողականության մասին:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ`  Ստամբուլում  անցկացված թյուրքալեզու երկրների 10-րդ համաժողովից հետո մամուլի ասուլիսով են հանդես եկել Թուրքիայի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի մի լրագրող հետաքրքվել է Աղթամարի եկեղեցիով, որին էրդողանը հետեւյալ կերպ է պատասխանել. «Աղթամարի եկեղեցին վերանորոգումից հետո, տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու թույլտվությունը ցույց է տալիս Թուրքիայի հայացքն աշխարհի նկատմամբ: Այսինք, իրենք իրենց երկրներում մեզ ինչպես են նայում եւ մենք ինչպես ենք նայում: Մեր երկրում հայազգի քաղաքացիներ կան: Ինչպե՞ս է մեր տեսակետը նրանց հոգեւոր հուշարձանների եւ տաճարների նկատմամբ, եւ նրանցն ինչպես է:  Մինչ մեր իշխանության գալը, նման բան չի եղել: Առաջին անգամ մենք ենք դա նախաձեռնել, վերանորոգել եւ թույլ տվել տարին մեկ անգամ պատարագ անցկացնել: Ինչպես Սումելա վանքում: Դա` թուրքի հանդուրժողականության արտահայտությունն է»:

Ըստ Էրդողանի` Թուրքիան իրավունք ունի նույն հանդուժողականությունը սպասել աշխարհի տարբեր կրոնների ներկայացուցիչներից: «Հուսով ենք, որ նրանք էլ նույն մոտեցումը, հանդուրժողականությունը մեր նկատմամբ ցույց կտան, եւ մեր այս արածներն անպատասխան չեն մնա: Մեն հավատում ենք դրան:  Մենք մի ասացվածք ունենք. «Լավություն արա, գցի ծովը, ձուկը չիմանա էլ, Աստված կիմանա»: Մենք դա արեցինք: Այդ խնդրում ցույց տվեցինք մեր հանդուրժողականությունը: Հուսով եմ, որ նրանք էլ դա կհասկանան»-ամփոփել է Թուրքիայի վարչապետը:


NEWS.AM

Просмотров: 454 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: