Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 1 » Դիվերսիայի հետևանքով Ադրբեջանն առնվազն 7 զոհ և վիրավոր է ունեցել
14:05
Դիվերսիայի հետևանքով Ադրբեջանն առնվազն 7 զոհ և վիրավոր է ունեցել

Երեկ լուսաբացին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հերթական գործողության ժամանակ ադրբեջանական կողմն առնվազն 7 զոհ և վիրավոր է ունեցել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, թե իբր հայկական կողմն է դիվորսիա կատարել, չի համապատասխանում իրականությանը։«Ունենալով կորուստներ՝ հակառակորդը հետ է շպրտվել։ Արդեն 2 զոհի անուն հրապարակել են, երրորդն էլ է մահացել, դեռ վաղն էլ են մահանալու»,- ասաց Հասրաթյանը։Ղարաբաղյան կողմը պաշտպանական մարտի ընթացքում ընդամենը մեկ վիրավոր է ունեցել, որի առողջական վիճակը բավարար է։«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով իրավիճակը վերահսկվում է»,- նշեց Հասրաթյանը։

Tert.am

Просмотров: 471 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: