Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 5 » Բաքվում մահացել է Մանվել Սարիբեկյանը. ադրբեջանցիները պնդում են, որ նա ինքնասպանություն է գործել
17:28
Բաքվում մահացել է Մանվել Սարիբեկյանը. ադրբեջանցիները պնդում են, որ նա ինքնասպանություն է գործել

Հոկտեմբերի 5-ին` գիշերը ժամը 3-ին մահացել է Ադրբեջանում գերի ընկած հայ երիտասարդ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը։


Վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության և ռազմական
դատախազության համատեղ հայտարարությունը՝ այս մասին հայտնում է
ադրբեջանական 1news.az-ը՝ տղային ներկայացնելով որպես դիվերսանտ, իսկ նրա
մահը՝ ինքնասպանություն։


Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել է Մանվել Սարիբեկյանի՝ դիվերսանտ լինելու
լուրը՝ նշելով, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել էր ու
հատել հայ-ադրբեջանական սահմանը։


Հիշեցնենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածել էր մի
տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում է, թե իրեն հատուկ պատրաստել են
Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ
կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդի դեմքն այտուցված է և պատված
կապտուկներով։


Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ռազմական դատախազության աշխատակիցների և
ռազմաբժշկական փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի և
Սարիբեկյանի մարմնի արտաքին զննություն։


«Հաստատվել է, որ Սարիբեկյանը կախվել է՝ պարանոցին հագցնելով իր
վերնաշապիկից և սավանից պատրաստված օղակ։ Նրա պարանոցի վրա հայտնաբերվել է
կախվողներին բնորոշ հետք։ Դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա
բռնության հետքեր, ըստ հաղորդագրության, չեն հայտնաբերել։


Հետաքննության նպատակով անցկացվել են դատաբժշկական, դատաքրեագիտական և
ֆիզիկաքիմիական փորձաքննություններ։ Տվյալ պահին ընթանում է
հետաքննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում»,- նշվում է
հայտարարությունում։













Tert.am

Просмотров: 483 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: