Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 22 » Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայերն են
15:21
Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայերն են



Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրությունը պատրաստել է ազգությամբ հայ ուսուցիչ Հակոբ Վահրամ Չերչյանը։ Այս մասին է տեղեկացնում beyazgazete կայքը՝ վկայակոչելով Իզմիրում լույս տեսնող մի պարբերական:«Թուրքիայում ազգանունների վերաբերյալ օրենքի ընդունման օրն էր: Երեկոյան մեր դուռը թակեց երեք մարդ` մեկը ոստիկան էր, մյուսը` քաղաքացիական ծառայող, իսկ երրորդն էլ ներկայացնում էր խորհրդարանը: Դուռը բացեց մայրս և տեսնելով ոստիկանին` մտածեց, թե դպրոցում ինչ-որ բան է տեղի ունեցել: Հայրս այդ օրն ամբողջ գիշեր աշխատեց ստորագրության վրա: Նրա մոտ նստեցի երկու ժամ: Այդ ժամանակ 13 տարեկան էի, որոշ ժամանակ անց հոգնեցի և պառկեցի քնելու: Առավոտյան եկան և վերցրեցին Աթաթուրքի ստորագրության նմուշները: Աթաթուրքը տարիներով օգտագործել է հորս պատրաստած ստորագրությունը, իսկ մենք դրանով հպարտանում էինք: Հայրս անգամ շնորհակալագիր է ստացել Աթաթուրքից»,- Իզմիրում լույս տեսնող պարբերականի լրագրող Թուֆան Աքսոյի հետ հարցազրույցում ասել է Հակոբ Վահրամ Չերչյանի որդին` Տիգրան Չերչյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում:













Tert.am

Просмотров: 596 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: