Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 29 » Ալեքսանդր Ռար. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մտնեն ԵՄ
23:12
Ալեքսանդր Ռար. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մտնեն ԵՄ


  Երկարաժամկետ հեռանկարում Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել, եթե միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կառույցներ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաքին  քաղաքականության գերմանական հանրության Ռուսաստանի եւ ԱՊՀ գծով հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով, եթե այդ երկու երկրները կտնեն այս կամ այն միջազգային կառույց, դա թույլ կտա Ղարաբաղի հարցը լուծել հաշտությամբ:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականության եւ ստատուս-քվոյի պահպանության մասին, Ռարը նշել է, որ եթե նույնիսկ ստատուս քվոն փոքր ինչ փոխվի, ապա միայն խաղաղության կողմը:

«Ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Ստատուս քվոն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից եւ միջազգային հանրությունը ունի բավարար կշիռ, տարածաշրջանում անցանկալի զարգացումները կանխելու համար»,- ասել է փորձագետը, հավելելով, որ ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ուժով գրավել Ղարաբաղը, ռազմական գործողությունները ձեռնտու չէ նաեւ իրենց եւ այդ երկրի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է:

«Դա կխրտնեցնի Ադրբեջանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրողներին, իսկ այդ ներդումները հսկայական են»,- նկատել է Ռարը: Նա նաեւ ընդգծել է, որ դա չի նշանակում, որ Ադրբեջանը տնտեսական շահերից ելնելով կհրաժարվի Ղարաբաղը վերադարձնելու մտքից:




news.am

Просмотров: 435 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
0  
2 Kare   (11.06.2014 18:05) [ՆՅՈՒԹ]
At last, soomene who knows where to find the beef

0  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 11:02) [ՆՅՈՒԹ]
Այս ջհուդը առաջարկում է Հայաստանին դառնալ անլեզու խոնարհ ծառա

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: